«Հեգնանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (7), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (7), ՝ → ՝ (3), → (25), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հեգնանք''', իրոնիա ( {{lang-el|είρωνεία}}՝ շինծուություն, ծաղր), կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկը (տես նաև Երգիծանք)։ Հեգնանքը, ամենից առաջ, պատկերավորության ոճական-արտահայտչական միջոց է։ Սակայն հեգնանքը տարբերվում է սովորական երգիծանքից նրանով, որ բացասական վերաբերմունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրական հատկանիշներ վերագրելով։Ըստվերագրելով։ Ըստ ձևի հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, դրանով իսկ ցույց է տալիս դրանց լիակատար բացակայությունը (օրինակ, «Քաջ Նազար» արտահայտությունը կամ «Որքան հերոսական միջոցներ մի չնչին՝ մանր, եսամոլ նպատակի համար» խոսքերը՝ [[Ռաֆայել Պատկանյան]]ի «Փառասերը» վիպակի հերոս Ալթմազովի մասին)։ Ավելի լայն առումով՝ հեգնանքը իրականության գեղագիտական գնահատման եղանակ է, որը մեծ տեղ է գրավել XIX դ. ռոմանտիկական արվեստում։ Ռոմանտիկական հեգնանքը օգնում էր սուբյեկտիվորեն վեր կանգնելու իրականության ողբերգական հակադրություններից, հաստատելու անհատի իրավունքները, նրա գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։ Հեգնանքը կարող է ընդգրկել գեղարվեստական երկն ամբողջությամբ, դառնալով նրա բովանդակության և կառուցվածքի էական հատկանիշներից մեկը (օրինակ, է. Ռոտերդամցի, «Գովք հիմարության», [[Երվանդ Օտյան]], «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը»)։
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեգնանք» էջից