«Հարիսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ավանդապատումը: clean up, փոխարինվեց: եւ → և, : → ։ (3), ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , , → , (11), ։ → ։ (15), ՝ → ՝ (4), → (25), )։ → )։ (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հարիսա''', [[հայ]]կական ազգային կերակուր է։
[[Պատկեր:harisa.jpg|աջից|մինի|Հարիսա]]
Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե [[թիակ]]ով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։
Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին ([[հարսանիք]], ժողովրդական տոներ և այլն)։ [[Կճուճ]]ի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է [[Հայաստան]]ի ազգային ճաշատեսակը։
 
==Ավանդապատումը==
 
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն  օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
 
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ [[Մուսա լեռան հերոսամարտ]]ի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սնունդի միակ աղբյուրներեն ու կենսական է եղել նրանց գոյատեվման համար։
{{ՀՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հարիսա» էջից