«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (15), ՝ → ՝ (6), → (50), ), → ), (4), )։ → )։ (3), ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Հասկացություն''', [[Տրամաբանություն|տրամաբանության]] մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էական հատկություններով (օրինակ, [[մարդ]], [[անձրև]], [[գեղեցկություն]])։
 
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով։ Հ-յան կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ։ Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը։ Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական (պետություն), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ)։ Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են։ Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ։ Հասկացությունները դատողության կազմում տերմիններ են։ ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ)։ Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը, գաղափարը, նրանց էության արտացոլումը։ Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը։ Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ։ Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները։ Հասկացությունները, բովանդակությամբ համապատասխանելով իրականությանը, ունեն օբյեկտիվ նշանակություն՝
{{քաղվածք|Մարդկային հասկացությունները սուբյեկտիվ են իրենց վերացականությամբ, անջատվածությամբ, բայց օբյեկտիվ են ամբողջության մեջ, պրոցեսում, հանրագումարի մեջ, իրենց տենդենցի մեջ, ակունքում|Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 255}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Միտք]]