«Հաշտյանք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 11 բայտ ,  8 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (19), ։ → ։ (16), ՝ → ՝ (6), → (38), ), → ), (4), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Աշխարհագրություն: clean up, replaced: |thumb → |մինի, |left → |ձախից oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (19), ։ → ։ (16), ՝ → ՝ (6), → (38), ), → ), (4), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ)
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Arshakid Armenia ARM.JPG|մինի|250px|ձախից|[[Մեծ Հայք]]ը [[Արշակունիներ]]ի օրոք]]
Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Խորձյան, արևելքից՝ [[Տարոն]], արևմուտքից՝ [[Պաղնատուն]] և [[Բալահովիտ]] գավառներին, հարավից ձգվում էր մինչև [[Հայկական Տավրոս]] լեռնաշղթան և Կղեսուրի լեռնանցքը։ Ընդգրկում էր Արևմտյան [[Տիգրիս]]ի հյուսիս-արևելյան ակունքների շրջանը, ինչպես նաև [[Արածանի]]ի միջին հոսանքի ու նրա Գինեկ վտակի հովիտները։ Վաղ միջնադարում Հաշտեանքի բնակավայրերից հիշատակվում են Հանդիսյանքը, Ոլորը (այժմ՝ Օլոր), Շտյան կամ Ողինը (այժմ՝ Օղնուտ), Մուշեղան (Մուշեղամարդ), Գիրեհը (Կրեհ), Ալվարը։
 
== Պատմություն ==
 
Հաշտեանքը եղել է [[հայ]] [[Արշակունիներ]]ի սեպուհների ժառանգական տիրույթը։ V-VI դդ. բյուզանդական տիրապետության ներքո այն կազմել է [[Սատրապական Հայք]] վարչամիավորման հինգ սատրապություններից (նախարարություններ) մեկը։ Հաշտեանքի սատրապն իշխել է ժառանգական իրավունքով, ունեցել սեփական ռազմական ուժեր, ինքնուրույն վարչություն ևն։ [[Բյուզանդիա]]ն չի միջամտել նրա ներքին գործերին։ [[479]]-ին, Սատրապական Հայքի ապստամբությունը ճնշելուց հետո, Զենոն կայսրը Հաշտեանքի իշխանին ևս զրկել է ժառանգաբար կառավարելու իրավունքից։ [[Հուստինիանոս I]] կայսրը [[536]]-ի հրովարտակով վերացրել է Հաշտեանքի ներքին ինքնավարությունը, Սատրապական Հայքը վերածել բյուզանդական [[Չորրորդ Հայք]] նահանգի՝ Մարտիրոսուպոլիս կենտրոնով։ Բյուզանդական և պարսկական տիրապետությունների սահմանագծին գտնվող Կթառիճ բերդաքաղաքը (նույնանում է այժմյան [[Ճապաղջուր]] ավանին) վերածվել է զորակայանի։ [[VII-րդ դար]]ի կեսին Հաշտեանքն ազատագրվել և միացվել է առժամանակ անկախացած [[Հայաստանի Էմիրություն|Հայաստանին]]։ VIII-IX դդ. տիրել են արաբական զավթիչները։ [[IX-րդ դար]]ի վերջից այն մտել է [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունիների թագավորության]] մեջ։ [[XI-րդ դար]]ի կեսից Հաշտեանքին տիրել են բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, [[XVI-րդ դար]]ի՝ օսմանյան թուրքերը։ Հաշտեանքի (համապատասխանում էր [[Բիթլիսի նահանգ]]ի [[Ճապաղջուր գավառակ]]ին) [[հայեր]]ը գրեթե լիովին բնաջնջվել են [[1915]]-ին, [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ։
 
== Տես նաև ==
1 105 242

edits