«Հայրենիք (թերթ, Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: , → , (24), ՝ → ՝ (3), → (26), ), → ), (2), ( → ( (4), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (24), ՝ → ՝ (3), → (26), ), → ), (2), ( → ( (4), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ)
'''Հայրենիք''', օրաթերթ:օրաթերթ։ Լույս է տեսել [[1891]]-[[1896]] թվականներին, [[Կ. Պոլս]]ում:ում։ խմբագրապետ՝ Ա. Արփիարյան, խմբագիրներ՝ Լ. Բաշալյան, Ե. Օտյան, Հ. Շահնազար:Շահնազար։ Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ հետադեմ մեծահարուստների և հոգևորականության հետ:հետ։ Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության «Հայրենիք» օրաթերթի գւխագիրը կենտրոնում պահել և արտացոլել [[Թուրքիա]]յում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը:շահերը։ Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտ. և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «[[Մշակ (թերթ)|Մշակ]]ի» և նրա խմբագիր Գ. Արծրունոլ հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, [[Թիֆլիս]]ից ստացված բազմաթիվ թղթակցություններ:թղթակցություններ։ «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ:ավանդություններ։ Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Դ. Զոհրապ, Տ. Կամսարական, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ):։ Այստեղ են տպագրվել [[Զոհրապ Գրիգոր|Զոհրապ]]ի «Քոքինակի», «ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը ([[1891]] թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. [[Կամսարական]]ի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. [[Լևոն Շանթ|Շանթ]]ի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր:գործեր։ Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ:ուրիշներ։ «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. [[Լ. Տոլստոյ|Տոլստոյ]], Դոնչարով, [[Ա. Պուշկին|Պուշկին]], [[Լերմոնտով]] և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լ. Շանթի թարգմանությամբ ([[1891]]):։
{{ՀՍՀ}}
 
1 105 242

edits