«Հայկական կավ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 10 բայտ ,  8 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (10), ՝ → ՝ (6), → (26), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (10), ՝ → ՝ (6), → (26), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
'''Հայկական կավ''', հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ.՝ bolus Armenius, արաբ.՝ տին Էրմանի, թուրք.՝ կիլ Էրմանի և այլն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, որն անցյալում օգտագործվել է որպես վերքեր չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց, մաղձաբեր ևն։
<br />
Գույնը պայմանավորված է բաղադրության մեջ Fe2O3-ի քանակով։ Արդյունահանվել է [[Հայաստան]]ում ([[Անի]]ի և ներկայիս [[Իջևան]] քաղաքի շրջակայքում) և [[Պարսկաստան]]ում։ Հայաստանից արտահանվել է Արևմուտքի և հատկապես Արևելքի երկրներ և մեծ համբավ է ունեցել։ Ավելի ուշ արդյունահանվել է նաև [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում։ Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են հայկական կավ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։
<br />
Հայկական կավի մասին առաջինը հիշատակել է բժշկապետ [[Դիոսկորիդես]]ը (I դ.)։ Սխալմամբ արևելքում հայկական կավ է կոչվել Լեմնոս կղզուց արտահանվող Լեմնոսի կավը, որը, ինչպես և հայկական կավը, օգտագործվել է կնիք դնելիս և կոչվել կնքակավ։
<br />
Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] և [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] աշխատությունները։
{{ՀՀՀ}}
1 105 242

edits