«Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ձևավորում
չ clean up, փոխարինվեց: , → , (41), ։ → ։ (12), ՝ → ՝ (7), → (57), ), → ), (6), )։ → )։ (3), ( → ( (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ''', [[Թաթուլ Ալթունյան]]ի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր համույթ, ստեղծվել է [[1938]] թվականին, [[Երևան]]ում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85-90 հոգի)։
 
==Պատմությունը==
[[1974]] թվականից՝ հիմնադիր Թ. Ալթունյանի (մինչև [[1970]] թվականը գեղարվեստական ղեկավար) անվան։ Գործիքային խմբի ղեկավար՝ Ա. Ալեքսանդրյան, պարերի բեմադրող՝ Է. Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), Զ. Մուրադյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ Մ. Սարյանը, Խ. Եսայանը, Մ. Պետրոսյանը, Ռ. Էլիբեկյանը և այլոք։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկական ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում և այլն)։ Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։ Կոլեկտիվում է ձևավորվել Հայաստանի ժողովրդական արտիստներ, երգչուհիներ [[Լուսիկ Քոշյան]]ի, [[Աստղիկ Քամալյան]]ի, [[դուդուկ]]ահար [[Ջիվան Գասպարյան]]ի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը։ Համերգներ է ունեցել ԽՍՀՄ [[հայրենական պատերազմ]]ի ռազմաճակատներում, [[ԱՊՀ]] քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։ Գեղարվեստական ղեկավարներ՝ Է. Հովհաննիսյան (1970-1974), Խ. Ավետիսյան (1974-77), Է. Ծատուրյան (1977-87 և 1990-91-ին), Ռ. Ալթունյան (1987-90), [[Մելիք Մավիսակալյան]] (1991-97), Հ. Մանգասարյան (1998-ից)։
 
==Գրականություն==