«Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (20), ։ → ։ (13), ՝ → ՝ (4), → (32), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բուսաշխարհագրական շրջանացում''', լանդշաֆտի, ռելիեֆի, հողերի, կլիմայի և այլ աշխարհագրական բաղադրիչներով պայմանավորված բուսատեսակների համախումբ բաշխման տարածքներ։
Հայաստանի և շրջակա երկրամասերի ժամանակակից երկրաբուսաբանական շրջանացման սխեմաներ մշակել են Ն. Կուզնեցովը, Ա. Գրոսհեյմը, [[Հարություն Մաղաքյան|Հ. Մաղաքյանը]] և [[Արմեն Թախտաջյան|Ա. Թախտաջյանը]]։
 
Ըստ Հ. Մաղաքյանի սխեմայի (1941)՝ [[Հայաստանի ֆլորա]]ն և բուսականությունը պատկանում են չորս բուսաաշխարհագրական նահանգների.
# [[Հայկական լեռնաշխարհի ֆլորիստիկական նահանգ]], ընդգրկում է [[Շիրակի մարզ|Շիրակ]]ի մարզի մի մասը ([[Ամասիա]], [[Աշոցք]] և [[Ախուրյան]]) և [[Սևանի ավազան]]ը։ Նահանգի ամենաբնորոշ բուսաաշխարհագրական առանձնահատկությունը խոնավասեր անտառային բուսականության բացակայությունն է։ Տիրապետողը լեռնաչորասեր և տափաստանային բուսական ֆորմացիաներն են՝ ասեղնատերև նոսրանտառևերի մասնակցությամբ։
# [[Կենտրոնական Կովկասի ֆլորիստիկական նահանգ]], ընդգրկում է [[Ադրբեջան]]ի ու [[Վրաստան]]ի անտառները և Հայաստանի հյուսիսարևելյան մի մասը։ Անտառներում տիրապետող տեսակը [[վրացական կաղնի]]ն է, որն ավելի վեր փոխարինվում է [[հաճարենի]]ով և [[արևելյան կաղնի]]ով, [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկ]]ները սակավաթիվ են, երբեմն հանդիպում են մնացորդային ծառաթփատեսակներ՝ [[կենի]] և [[մրտավարդ]]։
# [[Իրանական ֆլորիստիկական նահանգ]]. ընդգրկում է ամբողջ [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունը, Գեղամա լեռնավահանի հարավային լանջերը, [[Վայք]]ը, [[Մեղրի]]ն և [[Զանգեզուր]]ի հյուսիսարևմտյան մասը։ Նահանգի բուսական կազմն ինքնատիպ է. աչքի է ընկնում լեռնաչորասեր բուսատեսակների բազմազանությունը, որոնց զգալի մասը [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկ]]ներ են. բնորոշ են տրագականտային կենսաձևերը։ Մեծ տոկոս են կազմում նաև Առաջավորասիական, Հայկ-իրանական, Փոքրասիա-իրանական տարածքները։ [[Արարատյան դաշտ]]ում տիրապետում են նաև Արալա-կասպյան ձևերը։
# [[Ղարաբաղի ֆլորիստիկական նահանգ]], ընդգրկում է [[ԼՂՀ]] և ՀՀ [[Զանգեզուր]]ի հյուսիսարևելյան և արևելյան մասերը։ Նահանգը հիմնականում անտառային է, գերիշխող ծառատեսակները՝ [[կաղնի]]ն ու [[հաճարենի]]ն։
[[Կատեգորիա:Բուսաշխարհագրական շրջանցում]]
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Բուսաշխարհագրական շրջանցում]]