«Համադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (6), ՝ → ՝ (3), → (18), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համադրություն''', [[Տրամաբանություն|տրամաբանության]] մեջ՝ տարրերի (մասերի, կողմերի, հատկությունների, հարաբերությունների) մտովի միավորումը մի ամբողջության մեջ։ Հակադիր է [[վերլուծություն|վերլուծությանը]], որի հետ օրգանապես կապված է ճանաչողության պրոցեսում։ Վերլուծության և համադրության կարողությունները ձևավորվում են միասնաբար՝ մասնաբաժանման և մասերի միացման առարկայական գործողությունների հիման վրա։ Համադրությունը տարրերի մեխանիկական միակցում չէ, այլ համակցում որոշակի սկզբունքով։ Յուրաքանչյուր հասկացություն, այլ մտավոր գործողություններից բացի, նաև համադրության արդյունք է. օբյեկտների վերլուծությամբ առանձնացված հատկությունները գնահատվում են որևէ տեսակետից, ոչ էական հատկությունները մի կողմ են թողնվում, և էական հատկությունների համադրմամբ կազմավորվում է հասկացությունը։ Իմացության զարգացման ընթացքում համադրության են ենթարկվում տարբեր մակարդակի իրողություններ՝ կոնկրետ օբյեկտների առանձին կողմերից սկսած մինչև ամբողջ տեսություններ և [[Գիտություն|գիտության]] ամբողջ բնագավառներ։
 
{{ՀՍՀ}}