«Հաթթը Շերիֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (7), → (19), ), → ), (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Mustafa reshid pasha.jpg|մինի|Մուստաֆա Ռեշիդ փաշա՝ թանզիմաթի ընդունողը]]
'''Հաթթը շերիֆ''' (hatt-i serif — սրբազան գիր), Գյուլհանեի հաթթը շերիֆ (Gulhan, e hatt-i serif), 1839 թվականի նոյեմբերի 3-ին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում, սուլթանական պալատի Գյուլհանե կոչված պարտեզում հրապարակված կայսերական հրովարտակը։ Հաթթը շերիֆը սկզբնավորել է Թանզիմաթի ժամանակաշրջանը։ Հրապարակվել է քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամից դուրս գալու և հատկապես [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները կանխելու նկատառումներով։ Հաթթը շերիֆի հեղինակը Մուստաֆա Ռեշիդ փաշան էր։ Նա և նրա կողմնակիցները այս հրովարտակով ձգտում էին շահել [[եվրոպա|եվրոպական]]կան պետությունների վստահությունը և թույլ չտալ նրանց միջամտելու [[Թուրքիա]]յի ներքին գործերին։ Հաթթը շերիֆով թուրք կառավարությունը խոստանում էր Օսմանյան կայսրության բոլոր հպատակների կյանքի, պատվի և ունեցվածքի ապահովություն, հարկերի արդարացի բաշխում և գանձում, կապալային համակարգի վերացում, զինծառայության ժամկետի, դատական գործի, ժառանգության հարցերի կանոնավորում, կաշառակերության, չարաշահումների վերացում են։ Հաթթը շերիֆի և հետագայում նրա վրա հիմնված մի շարք օրենքների հրապարակումը էական փոփոխություններ չմտցրին երկրի տնտեսական և սոցիալական կյանքում, չվերացրին մահմեդականների և ոչ-մահմեդականների անհավասարությունը։
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:հրովարտակՀրովարտակ]]