«Հաթթը Հումայուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (5), ՝ → ՝ (2), → (15), ), → ), , )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հաթթը Հումայուն''' (hatt-i hiimayun — կայսերական գիր), 1856 թ.-ի փետրվարի 18-ին [[սուլթան]] [[Աբդուլ Մեջիդ]]ի ստորագրած հրովարտակը [[Օսմանյան Կայսրություն|Օսմանյան կայսրության]] ոչ-մահմեդական ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ։ Հրապարակվել է 1853—1856 թթ.-ի [[Ղրիմ]]ի պատերազմից հետո, [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի ճնշմամբ, որոնք ուզում էին կանխել [[Փարիզ]]ի հաշտության բանակցությունների ընթացքում [[Ռուսաստան]]ի հնարավոր միջամտությունը՝ [[Թուրքիա]]յում ապրող [[քրիստոնյա]]ների իրավունքների պաշտպանության առիթով։
 
Հաթթը Հումայուն կրկնում էր [[Հաթթը շերիֆ]]ը՝ միայն ավելի ընդարձակ և մանրամասնված։ Հաթթը Հումայուն առանձին փոփոխություններ չմտցրեց [[Թուրքիա]]յի բռնակալական վարչակարգի էության մեջ, պահպանվում էր ոչ-մահմեդական բնակչության իրավազրկությունը։ Ազգային փոքրամասնություններին շնորհած հրամանագրերից առանձին սահմանափակումներով և խոչընդոտներով իրականացվեցին միայն կրոնական համայնքներին վերաբերող կանոնադրությունները, քրիստոնեաբնակ առանձին նահանգներին տրված ներքին ինքնավարության արտոնությունները ([[Կրետե կղզի]], «[[Լիբանան լեռ]]», [[Սամոս կղզի]], [[Աֆոնի լեռ]])։
 
[[Կատեգորիա:Պատմություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պատմություն]]