«Հաթերք (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (2), ի: → ի։, մ: → մ։, վ: → վ։, տ: → տ։, և: → և։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (5), ։ → ։ (8), → (12), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հաթերք''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգում։ Տարածվել է Տրտու ([[Թարթառ]]) գետի հովտում (ընդգրկել է ձախափնյակը` Եղիշ Առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն [[Դադիվանք]]ի արմ. կողմի ձորը)։ Կոչվել է իշխանանիստ [[Հաթերք (բերդավան)|Հաթերք բերդավան]]ի անունով։ XII-XIII դդ. եղել է Կենտրոնական [[Խաչեն]]ի իշխանության տիրույթը։ XII դ. 1-ին կեսին երեք ճյուղի բաժանված Խաչենի իշխանության գահերեց իշխան Հասան Ա, մոտ [[1142]]-ին հաջորդելով հորը` Վախթանգ-Սակառին, հաջողությամբ պայքարել է [[Հայաստան]]ի հս-արլ. նահանգներն ասպատակող սելջուկյան թուրքերի դեմ և պահպանել անկախությունը։ Նրա որդու` Վախթանգի գահակալման տարիներին ([[1182]]-[[1214]]) Հաթերքի իշխանությունը վերելք է ապրել, աշխույժ քաղ-տնտեսական կապեր հաստատել շրջակա իշխանությունների և երկրների (հատկապես` [[վրաց Բագրատունիներ]]ի թագավորության) հետ։ Վախթանգը հովանավորել է [[Մխիթար Գոշ]]ին, հայ մշակույթի ուրիշ գործիչների։ Արու ժառանգներից զուրկ Վախթանգի մահից հետո [[Զաքարյաններ]]ը Հաթերքի իշխանությունը բաժանել են իրենց փեսաներ Հասանի (Դոփի ամուսինը) և Ներքին Խաչենի տեր Վախթանգի (Խորիշանի ամուսինը) ժառանգների միջև։
 
{{ՀՀՀ}}