«Հ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (49), ։ → ։ (19), ՝ → ՝ (6), → (66), ), → ), , )։ → )։ (5), ( → ( (13), : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Հայկական այբուբեն}}
'''Հ, հ''', հայկական այբուբենի տասնվեցերորդ տառը, անվանումը` '''հո'''. սերում է պահլավական նախատիպարից, ըստ ոմանց` հայկական [[Կ]]-ից։ Այբբենական համակարգում ունի կոկորդային խուլ շփական բաղաձայն հնչույթի արտահայտումը, թվային արժեքը` յոթանասուն, յոթանասուներորդ։
Ստեղծել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը տառակերտման սեփական սկըզբունքով:սկըզբունքով։ Կենտրոնում գտնվում է երկարը, վերին աջ կողմից իջնում է կարճը, իսկ ստորին ձախ կողմից՝ լայնը:լայնը։ Սրանք նուրբերով միանում են երկարին, իսկ վերջինս թեքվում է դեպի աջ՝ տողաշարում զբաղեցնելով քիչ տեղ և դառնալով ավելի հավաք:հավաք։ Դյուրագծության նպատակով կարճը հաճախ բարձրանում է տողագծից վեր և երկարին է միանում իր ստորին ծայրով՝ X («Վեհամոր Ավետարան»):։ Հետագայում լայնը կորցնում է իր նուրբը և միանում երկարին՝ ստորին ծայրից, որպես նրա շարունակություն:շարունակություն։ Սակայն որոշ գրիչների մոտ լայնն է ընկնում, և նուրբը, իջնելով տողին ուղղա¬ հայաց, կազմում է երկարի շարունակությունը՝ Հ: Հ։
 
== Արտասանությունը ==
 
Հ հնչույթի արտաբերական տեղայնացումը, նեղվածքը թեև հստակ չի ուրվագծված, պարզորոշ չէ, բայց հիմնականում դեր ունի կոկորդային շփումը (արտամղվող օդի շփումը ձայնածերպում, կոկորդի, մասամբ և երախի պատերին)։ Ձայնեղացած տարբերակի արտաբերությանն ուղեկցում է [[ձայնալար]]երի թրթռումը։ Այսպիսի տարբերակ կա, օրինակ, [[Շատախի բարբառ|Շատախի]], [[Կարնո բարբառ|Կարնո]], [[Մշո բարբառ|Մշո]], [[Շապին-Գարահիսարի բարբառ|Շապին-Գարահիսարի]], [[Արաբկիրի բարբառ|Արաբկիրի]], [[Սեբաստիայի բարբառ|Սեբաստիայի]] [[բարբառ]]ներում, [[Արարատյան բարբառ|Արարատյանի]] որոշ խոսվածքներում` հիմնականում բառասկզբում, [[ձայնավոր]]ից առաջ։ Ինչ-որ չափով ձայնեղություն ունի նաև գրական հայերենի հ-ն` միջձայնավորային դիրքում։
 
Հ հնչույթը նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում ''խ''-ի հետ` կոկորդայնություն-ետնալեզվայնություն (''հոտ-խոտ, հոր-խոր''), ''ֆ''-ի հետ (''հազ-ֆազ'')։
 
Իբրև շունչ` հագագ, առկա է շնչեղ բաղաձայնների կազմում, իբրև` ''պ/հ-փ, կ/հ-ք, տ/հ-թ''։
 
Առանձին բարբառներում արձանագչված են խ-հ, ք-հ անցումներ, օրինակ` ''գինիքտեր-կինիհտեր''. '''հյ''' տարբերակ կա [[Վանի բարբառ|Վանի]] և [[Ղարաբաղի բարբառ|Ղարաբաղի]] բարբառներում. օրինակ` '''ը՝րիհյնակը՝ րիհյնակ''' «արեգակ»։
 
[[Գրաբար]]ում գրությունը համապատասխանել է արտասանությանը։ Ետգրաբարյան հայերենում բառասկզբի դիրքում` ''յ-հ''։ Գրաբարյան [[տեքստ]]երն ընթերցելիս այժմ այդ յ-ն արտասանում ենք իբրև հ (''յարմար-հարմար'')։
 
Արևելահայ գրական լեզվում գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը։ Որոշ դիրքերում, մասնավորապես ր-ից հետո, այն արտասանվում է թույլ կամ բոլորովին չի արտասանվում (''աշխարհ, շնորհ, նիրհ, արհամարհել, ճանապարհ և այլն'')։
 
Որոշ բարբառներում [[պատմական հնչյունափոխություն|պատմական հնչյունափոխությամբ]]` հ-ֆ, մասնավորապես միավանկների սկզբում` օ (ո)-ից առաջ (հո-ֆօ/ֆո). հող-ֆօղ, հորթ-ֆօրթ։ Այս երևույթը առկա է, օրինակ, [[Հաճընի բարբառ|Հաճընի]], Կարնո, Սեբաստիայի բարբառներում, Այրարատյան որոշ խոսվածքներում. Հաճընի բարբառում նաև` հո-ֆուէ, հող-ֆուէղ։ Նույն դիրքում` որոշ բարբառներում (խոսվածքներում)` հո-վըր. ինչպես` հոր-վըէր, հոտ-վըէտ (Ղարաբաղի բարբառում)։ Մի քանի բարբառներում (Վանի, [[Ուրմիայի բարբառ|Ուրմիայի]], [[Մարաղայի բարբառ|Մարաղայի]], [[Դիադինի բարբառ|Դիադինի]]) և [[Նոր Ջուղայի բարբառ|Նոր Ջուղայի]], Մշո, Այրարատյանի առանձին խոսվածքներում` համատարած (Վանի բարբառ) կամ մասամբ (մյուսներում)` հ-խ, հաց-խաց, հայր-խէր։ Այսպիսի անցման դեպքեր արձանագրվում են անգամ նիջինհայերենյան տեքստերը։ <ref name="Հ. Զ. Պետրոսյան">Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 312։</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հ» էջից