«Կրիտիկական վիճակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (9), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (18) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կրիտիկական վիճակ'''
 
# Երկֆազ համակարգերի հավասարակշռության սահմանային վիճակ, երբ երկու ֆազերի հատկությունները նույնանում են։
# Նյութի վիճակը երկրորդ կարգի ֆազային անցումների կետերում։ Մաքուր նյութերում Կրիտիկական վիճակ դիտվում է [[հեղուկ]]-[[գազ]] հավասարակշռության դեպքում, իսկ լուծույթներում՝ գազ-գազ, հեղուկ-հեղուկ, հեղուկ-գազ։ Վիճակի դիագրամներում Կրիտիկական վիճակին համապատասխանում են ֆազերի հավասարակշռության կորերի սահմանային կետեր՝ այսպես կոչված կրիտիկական կետեր։ Կրիտիկական վիճակին համապատասխանող պարամետրերի արժեքները կոչվում են կրիտիկական՝ կրիտիկական ճնշում, կրիտիկական ջերմաստիճան, կրիտիկական ծավալ, կրիտիկական բաղադրություն և այլն։ Երկբաղադրիչ համակարգերում Կրիտիկական վիճակին բնորոշ երևույթներ դիտվում են ոչ միայն հեղուկ-գազ հավասարակշռության կրիտիկական կետում, այլև այսպես կոչված լուծելիության կրիտիկական կետերում, ուր բաղադրիչների փոխադարձ լուծելիությունն անսահմանափակ է դառնում։ Կրիտիկական վիճակին մոտենալիս նյութի [[ֆիզիկա]]կան հատկությունները կտրուկ փոփոխվում են։ Կրիտիկական վիճակում նյութերի հատկությունների և վարքի իմացությունը անհրաժեշտ է գիտության և տեխնիկայի շատ բնագավառներում։