«Կուրտեա դե Արճեշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (52), ։ → ։ (34), ՝ → ՝ (9), → (92), ), → ), (6), )։ → )։ (7), ( → ( (25) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Կուրտեա դե Արճեշ''', Կուրտեա դե Արճեշ, Կուրտյա դե Արջեշ (Cuztea de Arges-Արճեշի իշխանական պալատ), քաղաք [[Ռումինիա]]յում, [[Հարավային Կարպատներ]]ի հարավային լեռնաճյուղում, [[Արճեշ գետ]]ի ափին, [[Արճեշի գավառ]]ում։ Կլիմայական [[առողջարան]] է, տուրիստական կենտրոն։ 19, 1 հազար բնակիչ ([[1971]])։ Ունի ավտոմասերի, փայտամշակման, կահույքի գործարաններ, [[Հախճապակի|հախճապակու]], հագուստի ֆաբրիկաներ, ջերմակենտրոն և այլն։ Նախապես կոչվել է Արճեշ (աղավաղված նաև՝ Արշեշ, Արճիշ, Արգհիշ, Արգհիշի)։ Հիմնադրել են [[Հայաստան]]ի [[Վանա լիճ|Վանա լճի]] ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերը [[13-րդ դար]]ում և հայրենի քաղաքի անունը տվել իրենց նոր բնակավայրին ու մոտակա գետին։ Այնուհետև կառուցել են [[եկեղեցի]] (չի պահպանվել) և զբաղվել [[Առևտուր|առևտր]]ով ու [[արհեստ]]ներով։ Ունեցել են [[եպիսկոպոս]]։ Հայկական այս գյուղում ռումինական իշխանները կառուցել են ամրոց ([[13-րդ դար]]), ապա՝ պալատ՝ «Կուրտեա» ([[14-րդ դար]]ի սկիզբ), որից և բնակավայրի անվանափոխությունը Կուրտեա դե Արճեշի։ Այնուհետև Կուրտեա դե Արճեշում բնակություն են հաստատել նաև ռումինները։ [[1330]] թվականից հիշատակվում է որպես քաղաք (կամ բերդաքաղաք) և [[Ցարա Ռոմընեասկ]]ը ([[Ռումինիա|Ռումինա]]կան երկիր՝ [[Վալաքիա]]ն և [[Օլտենիա]]ն միասին) իշխանապետության կենտրոն (մինչև [[1396]] թվականը)։ [[1332]] թվականին Կուրտեա դե Արճեշում հիմնվել է [[կաթոլիկ]] [[եպիսկոպոս]]ություն, այնուհետև՝ [[դրամահատարան]]։
 
Կառուցվել են Սբ.Նիկոար ([[14-րդ դար]], պահպանվել են ավերակները) և Սբ.Նիկողայոսի ([[1352]], խաչաձև-գմբեթավոր) եկեղեցիները (վերջինս բազմիցս նորոգվել է, վերջին անգամ նորոգել է հայազգի ճարտարապետ [[Գրիգորե Չերքեզ]]ը [[1911]] թվականին՝ պահպանելով նախնական ձևը)։
== Հայերը Կուրտեա դե Արճեշում==
Նեղվելով տեղական իշխաններից՝ Կուրտեա դե Արճեշի հայերի մի մասը [[1350]]-ական թվականներին տեղափոխվել է հարևան [[Տըլմաչ]], որտեղ [[1355]] թվականին հիշվում է հայերի եպիսկոպոսը։ Մնացած հայերն ստիպված ընդունել են կաթոլիկություն և ենթարկվել Կուրտեա դե Արճեշում հիմնված ([[1359]]) [[Վալաքիա]]յի ինքնուրույն մետրոպոլիտությանը։ [[1370]] թվականին [[Հայաստան]]ի [[Արճեշ]]ից մի նոր խումբ հայեր [[քահանա]]ների գլխավորությամբ գաղթել ու հաստատվել են Կուրտեա դե Արճեշում ու շրջակայքում։ Արդեն [[14-րդ դար]]ի վերջին Կուրտեա դե Արճեշը դարձել է առևտրա-արհեստավորական խոշոր կենտրոն, որի զարգացման մեջ մեծ լումա են ներդրել հայերը։ Սակայն [[1394]] թվականին Կուրտեա դե Արճեշը տուժել է [[թուրք]]ական հարձակումներից, հատկապես վնասվել է իշխանական պալատը, որի պատճառով իշխանության կենտրոնը տեղափոխվել է ([[1396]]) [[Տրգովիշտե]]։ Կուրտեա դե Արճեշը վերելք է ապրել Վալաքիայի իշխան [[Նեագոյե Բասարաբ]]ի ([[1512]]-[[1521]]) օրոք։ Վերջինս վերակառուցել է իշխանական Եպիսկոպոսարանի տաճարը ([[1512]]-[[1517]]) պալատը, նորոգել Սբ. Նիկողայոս եկեղեցին և կառուցել եպիսկոպոսարանի տաճարը ([[1512]]-[[1517]])։ Նորից աշխուժացել է առևտրա-արհեստավորական ու մշակութային կյանքը, մեծացել բնակչության, հավանաբար նաև հայերի քանակը (15-16-րդ դարերում Կուրտեա դե Արճեշի շրջակայքում հիշվում են բազմաթիվ հայ հողատերեր, որոնցից [[Արեֆ]] (Արև, [[1595]]) հայի անունից ենթադրվում է Կուրտեա դե Արճեշի մոտ գտնվող Արեֆ (Հարեֆ) գյուղի, գետակի, լեռան ու լեռնանցքի անունների ծագումը)։ Կուրտեա դե Արճեշը առևտրական կապերի մեջ է մտել [[Տրանսիլվանիա]]յի և Արևելքի հետ, առևտուրը հիմնականում տնօրինել են հայերը։ Նրանք են ստեղծել նաև Կուրտեա դե Արճեշի կնիքը (երկգլխանի արծիվ), որին նախատիպ է ծառայել Արծրունիների հայ նախարարական տան զինանշանը։ Կուրտեա դե Արճեշի հայ համայնքի վերաբերյալ հետագա տեղեկությունները կցկտուր են։ Կուրտեա դե Արճեշի ճարտարապետությունում հուշարձաններից ամենանշանավորը եպիսկոպոսական տաճարն է։ Ռումին ուսումնասիրողների մեծ մասը, ելնելով տաճարի վրա կատարված կառուցողական արձանագրությունից և այլ տեղեկություններից, գտել է, որ [[Նեագոյե Բասարաբ]] իշխանը ոչ թե կառուցել է այն, այլ միայն նորոգել է նախկին մետրոպոլիտարանի եկեղեցին։ Ըստ ռումինական ժողովրդական ավանդության, տաճարը կառուցել է ճարտարապետ [[Մեշտեր Մանոլե]]ն (վարպետ Մանոլ), որը իր կառուցած շենքը չքանդվելու համար, սիրելի կնոջը պատի մեջ հյուսելու ողբերգությունն է ապրել։ Երբ շենքն ավարտվել է, հիացած իշխանը չցանկանալով, որ վարպետները նման շենք կառուցեն այլոց համար, հրամայել է սանդուղքներն իջեցնել։ Վարպետները թևեր են առել և փորձել թռչել։ Վարպետ Մանոլի ջախջախված տեղում արցունքի աղբյուր է գոյացել, որն այժմ կոչվում է «Մանոլի աղբյուր»։ Ըստ ուսումնասիրողների, այս զրույցն արձագանքն է հայ ճարտարապետ Մանոէելի ավանդության։ Տաճարը հետագայում վերանորոգվել է մի քանի անգամ ([[1674]], [[1793]], [[1839]] և այլն)։ Վերջին վերանորոգման ժամանակ ([[1875]] թվականից հետո, ճարտարապետ էը Կոնտ դը Նույի) այն բավականին փոփոխվել է՝ խաթարելով նախնական ձևը։ Իսկ նախնական տեսքը (նաև՝ ներկա), ըստ ռումին ուսումնասիրողների միահամուռ կարծիքի, կրել է հայ միջնադարյան ճարտարապետության ուժեղ ազդեցությունը։
 
{{Ռումինիայի քաղաքներ}}
[[Կատեգորիա:Ռումինիայի քաղաքներ]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռումինիայի քաղաքներ]]