«Կուսանոց»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 13 բայտ ,  8 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: - →  - , , → , (20), ։ → ։ (20), ՝ → ՝ (4), → (40), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (20), ։ → ։ (20), ՝ → ՝ (4), → (40), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ)
'''Կուսանոց''', կուսաստուն, քրիստոնյա միանձնուհիների [[կրոն]]ական համայնք։ Առաջացել Է [[քրիստոնեություն]]ը պետական կրոն հռչակվելու ժամանակաշրջանում ([[ΙΙΙ դար|III]]  -  [[IV]] դ.)՝ աշխարհիկ կյանքը մերժելու, ճգնակեցությամբ, տառապանքով և [[աղոթք]]ներով [[Աստված|Աստծուն]] մերձենալու քրիստոնեական նշանաբանով։
 
Առաջին կուսանոցները հիմնադրվել են [[Եգիպտոս]]ում, [[Պաղեստին]]ում, [[Ասորիք]]ում։ Ըստ ավանդական պատմության, [[Հայաստան]]ում առաջին կուսանոց հիմնադրել է [[Բարդուղիմեոս առաքյալ]]ը։ [[Փավստոս Բուզանդ]]ը վկայում է, որ Հայոց [[կաթողիկոս]] [[Ներսես Ա Մեծ]]ի (353—373 թթ.) հրամանով կուսանոցներ կառուցվեցին [[Հայաստան]]ի համարյա բոլոր գավառներում։ Դրանք 374 թ.-ին ավերեց [[Պապ թագավոր]]ը։ Միանձնուհիները մտնելով կուսանոց՝ ընդունում էին կանոնադրություն, երդվում հավատարիմ մնալ կուսակրոն կյանքին։ Կուսանոց մտնող կանանց տալիս էին նոր անուն, կտրում մազերը (խորհրդանշում էր «Աստծո ստրուկ» դառնալը)։
 
Սկզբնական շրջանում կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ [[պետություն]]ը։ Հետագայում նվիրատվությունների հաշվին կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր։ Սովորաբար կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր։ [[Մենաստան]]ները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն էր։ [[Եկեղեցի]]ն կուսանոցը ծառայեցնում էր [[կրոն]]ը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին։ Միջին դարերում կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում։ Կուսանոցը դարձավ եկեղեցու կցորդ։ Կուսանոցը հաճախ ծառայեցվում էր քաղաքական նպատակների, բռնի կուսանոց էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ։
* [[Մենաստան]]
 
[[Կատեգորիա:կուսանոց ]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:կուսանոց Կուսանոց]]
1 105 242

edits