«Ոտնաման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (47) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (100), ։ → ։ (47), ՝ → ՝ (28), → (160), )։ → )։ (5), ( → ( (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Brockhaus and Efron Encyclopedic Dictionary b56 380-4.jpg|մինի|Կոշիկներ]]
[[Պատկեր:Chalcolithic leather shoe from Areni-1 cave.jpg|մինի|Աշխարհի ամենահին հայտնաբերված կոշիկը, որը գտնվել է 2010 թվականին [[Հայաստան]]ի [[Վայոց Ձորի մարզ|Վայոց Ձորի]] [[Արենի-1 քարանձավային համալիր|Արենի-1 քարանձավում]]:]]
'''Կոշիկ''', [[մարդ]]ու [[հագուստ]]ի մաս, նախատեսված է արտաքին վնասակար ազդեցություններից [[ոտք]]երը պահպանելու համար։ Ըստ նշանակման ժամանակակից կոշիկը լինում է կենցաղային (ամենօրյա, տոնական, տնային) և հատուկ ([[սպորտ]]ային, [[օրթոպեդիկ]], [[արտադրական]])։ Կոշիկի հարմարավետությունը որոշվում է նրա ներքին չափսերով և ձևով, որոնց հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը։ Համարակալման համակարգում որպես համար ընդունվում է կաղապարի հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (մեկ շտիխը հավասար է 2/3 սմ-ի)։ [[ԽՍՀՄ]]-ում ընդունված էր նաև կոշիկի համարակալման համակարգ, որտեղ որպես համար ընդունված է ոտնատակի երկարությունը՝ արտահայտված սմ-ով։ Կոշիկից համարներն իրարից տարբերվում են 0, 5 սմ-ով։ Ըստ խմբերի և համարների կիրառում են կոշիկի հետեյալ ստորաբաժանումը, փափուճներ՝ 9-10 սմ, հուսարիկներ՝ 10, 5-13 սմ, փոքրահասակ [[երեխա]]ների՝ 13, 5-16, 5 սմ, մանկական՝ 17-19 սմ, դպրոցահասակ [[աղջիկ]]ների՝ 19, 5-21, 5 սմ, աղջիկների՝ 19-21, 5 սմ, դպրոցահասակ [[տղա]]ների՝ 19, 5-22 սմ, տղաների՝ 22, 5- 24, 5 սմ, կանանց՝ 21, 5-27, 5 սմ, տղամարդու՝ 24, 5-30, 5 սմ։ Նույն համարի կոշիկը պետք է ունենա տարբեր լայնական չափսեր, որոնք որոշում են նրա լիքությունը։ Կոշիկի կոնստրուկտիվ առանձնահատկությունները որոշվում են ոտնաթաթի անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով և աշխատանքի բնույթով։ Բացի այդ, կաղապարի պատրաստման ժամանակ հաշվի են առնում արտադրական սարքավորման հնարավորությունները, գեղագիտական պահանջները, [[նորաձևություն]]ը։ Շարժման ժամանակ մարդու ոտնաթաթի երկարությունը մեծանում է 10-12 մմ-ով, ուստի միջատակի երկարությունը վերցնում են ոտնաթաթից երկար (կանանց կենցաղային կոշիկինը՝ 5 մմ-ով, տղամարդու և տղաների կոշիկինը՝ 10 մմ-ով)։ Մանկական կոշիկի համար հաշվի են առնում նաև ոտնաթաթի տարեկան աճը։ Ժամանակակից կոշիկը աչքի է ընկնում ձևերի, նմուշների, վերջնամշակման և դետալների բազմազանությամբ։ Կոշիկի երեսի արտաքին դետալների համար օգտագործում են բնական կաշի, տեքստիլ նյութեր և [[արհեստական կաշի]]ներ, ժամանակակից կոշիկը պետք է օժտված լինի հիգիենիկ և ֆիզիկական հատկությունների ամբողջականությամբ, բավարարի սանիտարական պահանջները։ Ամենօրյա կոշիկը չպետք է սեղմի ոտնաթաթը, քթամասը պետք է համապատասխանի մատների ձևին, [[ներբան]]ը լինի ճկուն, [[կրնկամաս]]ը՝ ամուր, նեղացումը թույլատրելի է միայն մատն արմատներից սկսած։ Անհարմար կոշիկը մանկական տարիքում խանգարում է ոտնաթաթի նորմալ զարգացմանը (կարող է առաջանալ հարթաթաթություն)։ Երկարատև հագնելիս նեղ կոշիկը կարող է ձևափոխել ոտնաթաթը, սահմանափակել շարժումները հոդերում, խանգարել [[Արյուն|արյան]] և [[ավիշ]]ի շրջանառությանը և այլն։ Մեծ կոշիկը առաջացնում է [[կոշտուկ]]ներ և տրորվածություն։ Առավել հարմար է լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2-3 սմ, կանանց համար՝ 2-4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1-2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2-3 սմ) կոշիկը։ Կարևոր են կոշիկի ջերմապաշտպան հատկությունները, որոնք տարվա տարբեր [[եղանակ]]ներին ապահովում են ոտնաթաթի նորմալ [[ջերմաստիճան]]ը։ Առավել հիգիենիկ է կաշվե ներբանով կաշվե կոշիկը, քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, [[օդ]]ա- և [[գոլորշի|գոլորշա]]- թափանցելի, [[պլաստիկ]]։ [[Ձմեռ|Ձմռան]] կամ ցուրտ [[կլիմա]]յի համար նախատեսված կոշիկում օգտագործվում է [[բուրդ]], [[բնական մորթի|բնական]] և [[արհեստական մորթի]], որոշ [[սինթետիկ]] նյութեր և այլն։ [[Ամառ]]ային կոշիկում պետք է ապահովվի բավարար օդափոխանակություն։ [[Սպորտ]]ային կոշիկը պետք է բավարարի առանձնակի պահանջների։ [[Զբոսաշրջիկ]]ների, [[ալպինիստ]]ների կոշիկը պետք է օժտված լինի բարձր ջերմամեկուսիչ և անջրաթափանց հատկություններով, ազատ ձևվածքով։ [[Չմշկորդ]]ների կոշիկը պետք է լինի թեթև, նեղ ներբանով, ռանտով, [[գեղասահորդ]]ներինը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի, քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի։ Օրթոպեդիկ կոշիկը կիրառվում է բուժական նպատակներով՝ ոտքերի ախտաբանական փոփոխությունների դեպքում։ Այն օժանդակում է ստորին ծայրանդամների սկզբնական անկայուն ձևափոխությունների ուղղմանը, կանխարգելում դրանց առաջընթացը և այլն։ Արտադրական կոշիկը ծառայում է ոտքերը պրոֆեսիոնալ վնասակարությունից պաշտպանելու համար։ Տաք արտադրամասերի աշխատանքային կոշիկը պատրաստվում է հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների կամ կիսաճտքակոշիկների տեսքով, երեսը՝ ջերմակայուն յուխտից կամ կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ջերմակայուն [[ռետին]]ից։ Վթարային իրավիճակների դեպքում օգտագործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ։ Ոտքերը [[խոնավություն]]ից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, [[ցուրտ|ցրտ]]ից պաշտպանելու համար՝ [[մորթի|մորթե]], [[թաղիք]]ե, [[Բուրդ|բրդ]]ե կոշիկ։ [[Էլեկտրական հոսանք]]ից պաշտպանելու համար կիրառում են [[դիէլեկտրիկ]] ճտքակոշիկներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ։ [[Քիմիական նյութ]]երից պաշտպանելու համար օգտագործում են հատուկ [[ռետին]]ե ճտքակոշիկներ, որոնք օգտագործվելուց հետո չեզոքացվում են և լվացվում ջրով։ Մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար կոշիկը պատրաստում են ներքին կամ արտաքին [[մետաղ]]ական քթամասերով։ [[Ռադիոակտիվ]] նյութերից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե ճտքակոշիկներ, ռետինե և պլաստիկ բախիլներ։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի հնավայրերում ([[Դավիթ Բեկ]], [[Քաջարան]] և այլն) հայտնաբերված ճտքավոր կոշիկաձև խեցանոթները հիմք են տալիս ենթադրելու, որ կոշիկը գործածվել է դեռևս ուշ [[բրոնզի դար]]ում և [[ուրարտական շրջան]]ում։ Մատենագրական տեղեկությունների համաձայն ([[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]] և այլն) պարսից և հայ [[թագավոր]]ները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր [[նախարար]]ները՝ մեկական կարմիր կոշիկ, իբրև մեծագույն պատվի նշան։ Նման կոշիկ են կրել նաև բյուզանդական սատրապները [[VI-րդ դար]]ում։ [[Միջնադարյան Հայաստան]]ում [[հարս]]ները հագել են [[արծաթ]]ապատ կոշիկներ (հիշատակված է, որ [[Թալին]]ում 360 հարսներ [[եկեղեցի]] էին գնում արծաթե կոշիկներ հագած)։ [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրուն]]ու վկայությամբ ([[IX-րդ դար]]ի կես) [[Խութ]] գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար հնարել էին փայտից կոշիկներ։ Հայաստանում մինչև [[XX-րդ դար]]ի սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած կոշիկներ։ Կոշիկը կարել են հիմնականում կաշվից, գործել՝ մազե, բրդե, բամբակե թելերից։ Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող կոշիկ։ Կանայք և տղամարդիկ հավասարապես հագել են [[չմոշկ]], [[սոլ]], [[կոնտուրա]], [[յամանի]], [[չուստ]], [[բաշմակ]], [[նալիկ]], [[քոշ]], [[մաշիկ]], [[տրեխ]], [[մաս-բաբուճ]], երկարաճիտ և գործած կոշիկներ։ Սկսած [[XIX-րդ դար]]ի վերջից, կապված կոշիկի արդյունաբերության արտադրության հետ, տնայնագործական եղանակով պատրաստված կոշիկը աստիճանաբար վերանում է՝ առանձին վայրերում պահպանվելով մինչև [[1950]]-ական թվականներին։ «'''Կոշիկ'''» բառը վաղ միջնադարում գործածվել է նաև աշխատավարձի իմաստով։
 
{{commonscat|Footwear}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոտնաման» էջից