«Կոյուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (30), → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ →  կմ, , → , (37), ։ → ։ (30), ՝ → ՝ (2), → (65), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|Ա...
Տող 1.
'''Կոյուղի''', ինժեներական կառույցների» սարքավորումների սանիտարական միջոցառումների համալիր, ծառայում է կեղտաջրերը հավաքելու, բնակավայրի կամ արդյունաբերական ձեռնարկության սահմաններից հեռացնելու, մաքրելու և ախտահանելու համար։ Տարբերում են ներքին և արտաքին կոյուղիներ։ Ներքին կոյուղու միջոցով, որը բաղկացած է սանիտարական սարքերից և ներքին կոյուղու ցանցից (հեռացնող խողովակներ, կանգնակներ և թողարկներ), կեղտաջրերը հավաքվում, շենքերից հեռացվում և տրվում են արտաքին կոյուղու ցանց։ Ներքին կոյուղու ցանցի միջոցով է կատարվում ներքին և արտաքին ցանցերի [[օդափոխություն]]ը։ Արտաքին ցանցը բաղկացած է թաղամասային և փողոցային ցանցերից, կոյուղացման ավազանների կոլեկտորներից և գլխավոր կոլեկտորից։ Կոյուղացման ավազանը բնակավայրի տարածքի այն մասն է, որը սահմանափակված է [[ջրբաժան]]ներով։ Արտաքին կոյուղու ցանցը հաշվարկվում և նախագծվում է այնպես, որ կեղտաջուրը ներքին ցանցից հաջորդաբար անցնելով թաղամասային և փողոցային ցանցերով, կոյուղացման ավազանի և գլխավոր կոլեկտորներով ինքնահոսքով հեռացվի բնակավայրի կամ արտադրական ձեռնարկության սահմաններից։ Արտաքաղաքային կոլեկտորով կեղտաջուրը տարվում է մաքրման կայան, որտեղ մաքրվում, ախտահանվում և լցվում է ջրավազան։ Հարթ տեղանքի դեպքում արտաքին կոյուղու կազմի մեջ են մտնում նաև պոմպակայաններ և ճնշումային խողովակաշարեր։ Ինքնահոսք կոյուղու ցանցը կառուցվում է [[կավ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե, [[բետոն]]ե և [[երկաթբետոն]]ե խողովակներից, իսկ մեծ չափերի կոլեկտորները՝ երկաթբետոնե խողովակներից և հավաքովի երկաթբետոնե տարրերից։ճնշումայինտարրերից։ ճնշումային խողովակաշարերը պատրաստվում են [[մետաղ]]ե, [[ասբեստացեմենտ]]ե և երկաթբետոնե խողովակներից։ Ցանցի աշխատանքին հետևելու և խցանումները վերացնելու համար նախատեսվում են դիտահորեր։ Կախված տարբեր կեղտաջրերի համատեղ կամ առանձին հեռացումից՝ տարբերում են կոյուղու հետևյալ 4 համակարգերը.
'''1'''.համահոս համակարգ, որի դեպքում բոլոր կեղտաջրերը (կենցաղային, արտադրական և մթնոլորտային) հեռացվում են մեկ ցանցով։
 
'''2'''. Անջատ համակարգ (2 ցանցով), երբ մեկ ցանցով (կենցաղային-արտադրական կոյուղու ցանց) դեպի մաքրման կայան են տարվում կենցաղային և արտադրական կեղտաջրերը, իսկ մյուս ցանցով (հեղեղատար կոյուղու ցանց) հեռացվում են մթնոլորտային կեղտաջրերը և առանց մաքրվելու լցվում ջրավազան։
 
'''3'''.Կիսանջատ համակարգ, որը նույնպես բաղկացած է 2 ցանցից։ Սակայն, ի տարբերություն անջատ համակարգի, այս ցանցերը որոշ տեղերում իրար են միանում հեղեղաթողերի միջոցով, որը հնարավորություն է տալիս մթնոլորտային կեղտաջրերի առավել կեղտոտ մասը հեղեղատար կոյուղու ցանցից լցնել կենցաղային-արտադրական կոյուղու ցանցը և ուղարկել մաքրման կայան։
'''4'''. Համակցված համակարգ, երբ բնակավայրի տարբեր շրջաններում կառուցվում են տարբեր համակարգի կոյուղիներ։
Կեղտաջրերի հեռացման կառույցներ կառուցվել են դեռևս հնում։ [[Եգիպտոս]]ում հայտնաբերվել են կոյուղու ջրանցքներ, որոնք կառուցվել են մ. թ. ա. 2500-ին։ Հնդկաստանում և [[Միջագետք]]ում նման կառույցներ եղել են ավելի վաղ ժամանակներում։ Մ. թ. ա. VI դ. [[Հռոմ]]ում կառուցվել է կոյուղու ջրանցք, որը մասնակիորեն օգտագործվում է նաև այժմ։ Միջին դարերում կոյուղի համարյա չի կառուցվել։ Կոյուղու շինարարությունը, հիմնականում, սկսել է զարգանալ XIX դ.։
[[Հայաստան]]ում կոյուղու շինարարությունը սկսվել է վաղ ժամանակներից։ Կենցաղային և մթնոլորտային կեղտաջրերի հեռացման կառույցներ են ունեցել [[էրեբունի]]ն (մ. թ. ա. VIII դ.), [[Դվին]]ը, [[Անի]]ն, [[Ամբերդ]]ը, Լոռե բերդը, Դառնին և այլն։ [[ՀԽՍՀ]] բոլոր քաղաքներն ու շրջկենտրոններն ունեցել են կոյուղու համակարգեր։ ՀԽՍՀ բնակավայրերի կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1200 &nbsp;կմ է եղել։ ՀԽՍՀ-ում գործել է 104 մաքրման կայան (726000 մ<sup>3</sup>/օր արտադրողականությամբ, որոնցից 400000 մ3/օր արտադրողականություն ունեցող 46 մաքրման կայաններում կատարվում է կեղտաջրի կենսաբանական մաքրում)։ 478000 478000&nbsp;մ խր կեղտաջուր ջրավազաններն է լցվել առանց մաքրման։ Այդ կեղտաջրերի մի մասի մաքրման համար կառուցվել է ևս 16 մաքրման կայան։ {{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հիգիենա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոյուղի» էջից