«Կոմպլեքս միացություններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, փոխարինվեց: , → , (80), ։ → ։ (41), ՝ → ՝ (11), → (129), ), → ), (5), )։ → )։ (4), ( → ( (23) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Կոմպլեքս միացություններ''', [[կոորդինացիա|կոորդինացիոն]] միացություններ, քիմիական միացություններ, որոնց բաղադրությունը չի համապատասխանում չզույգված [[էլեկտրոն]]ներով քիմիական կապերի առաջացման տեսությանը։ Գոյություն ունեն [[լուծույթ]]ներում, [[հալույթ]]ներում, [[բյուրեղ]]ային և [[գազ]]ային վիճակում։ Նյութի անցումը ֆիզիկական մի վիճակից մի այլ վիճակի կարող է հանգեցնել կոմպլեքս միացությունների բաղադրության և կառուցվածքի փոփոխության, մի կոմպլեքս խմբի քայքայման ու նորի առաջացման։ Սովորաբար ավելի բարդ կոմպլեքս միացություններ առաջանում են [[քիմիա]]կան պարզ [[միացություններ]]ի փոխազդմամբ, օրինակ, [[կալիում]]ի և [[
:: Fe(CN)<sub>2</sub>+4KCN= K<sub>4</sub>[Fe(CN)<sub>6</sub>]
Կոմպլեքս միացությունների միջուկը ([[կոմպլեքս]]ը) կենտրոնական [[ատոմ]]ն է՝ կոմպլեքսագոյացնողը (բերված օրինակում երկաթը) և նրան միացած (կոորդինացված) [[մոլեկուլ]]ները կամ [[իոն]]ները, որոնք կոչվում են ''[[լիգանդ]]ներ'' (տվյալ դեպքում թթվային մնացորդը՝ CN)։ Լիգանդները կազմում են կոմպլեքսի ներքին ոլորտը ([[սֆերա]]ն)։ Կան Կոմպլեքս միացություններ, որոնք կազմված են միայն կենտրոնական ատոմից և լիգանդներից, օրինակ, [[կարբոն]]իչներ [[մետաղներ]]ի։ Եթե կոմպլեքսի բաղադրության մեջ մտնում են [[իոն]]ներ, որոնք անմիջապես չեն միացած կենտրոնական ատոմին, ապա դրանց տեղավորում են կոմպլեքսի արտաքին ոլորտում, օրինակ՝ K<sup>+</sup>֊ը K<sub>4</sub>[Fe (CN)<sub>6</sub>]-ում, ՏՕ<sub>4</sub><sup>2-</sup>-ը [Cu (NH<sub>3</sub>)<sub>4</sub>]•SO<sub>4</sub>-ում։
Կոմպլեքս միացությունների բանաձևում արտաքին ոլորտի իոնները գրվում են միջակ փակագծերից դուրս։ Դրական կամ բացասական էլեկտրական ավելցուկ լիցք կրող կոմպլեքս խումբը կոչվում է ''կոմպլեքս իոն'', օրինակ, [Cu (NH<sub>3</sub>)<sub>4</sub>]<sup>2+</sup>, [Fe (CN)<sub>6</sub>]<sup>4-</sup>։ Արտաքին ոլորտում իոններ ունեցող Կոմպլեքս միացություններ լուծույթներում ամբողջովին դիսոցված են ըստ սխեմայի, օրինակ.
:: K<sub>2</sub>[CoCl<sub>4</sub>]= 2K<sup>+</sup>+ [C0Cl<sub>4</sub>]<sup>2-</sup>
Տող 15.
:: <math>\frac{[Co^{2+}]\cdot[Cl^-]^4}{[CoCl_4^{2-}]}</math>
K-ն բնորոշում է կոմպլեքսի [[թերմոդինամիկա]]կան կայունությունը և կախված է կենտրոնական ատոմի և լիգանդի միջև կապի էներգիայից։ Կենտրոնական ատոմին անմիջապես միացած իոնների կամ մոլեկուլների թիվը կոչվում է ատոմի կոորդինացիոն թիվ, օրինակ, K<sub>4</sub>[Fe (CN)<sub>6</sub>], Ti (CO)<sub>7</sub>, [Cu (NH<sub>3</sub>)<sub>4</sub>]SO<sub>4</sub> Կոմպլեքս միացություններում կենտրոնական ատոմների ատոմի կոորդինացիոն թվերը համապատասխանաբար 6, 7 և 4 են։ Առանձին կոմպլեքսագոյացողների կոորդինացիոն թվերը տարբեր են։ Դրանց արժեքը փոխվում է՝ կախված կենտրոնական ատոմների և լիգանդների չափերից և քիմիական բնույթից։ Ներկայումս հայտնի են 1-ից մինչև 12 ատոմի կոորդինացիոն թվեր, սակայն ամենից հաճախ հարկ է լինում գործ ունենալ 4 և 6 թվերի հետ։ Կոմպլեքս միացությունների բաղադրիչ մասերը խիստ բազմազան են։ Որպես կենտրոնական ատոմ կոմպլեքսագոյացնող ծառայում են անցումային տարրերի ատոմները, ինչպես նաև որոշ ոչ մետաղներ, օրինակ, [[Բոր|B]], [[Ֆոսֆոր|P]], [[Սիլիցիում|Si]]։ Լիզանդներ կարող են լինել [[թթու]]ների անիոնները (F<sup>-</sup>, Cl<sup>-</sup>, Br<sup>-</sup>, I<sup>-</sup>, CN<sup>-</sup>, NΟ<sub>2</sub><sup>-</sup>, SΟ<sub>4</sub><sup>2-</sup> և այլն), O, N, P, Տ և այլ ատոմներով օրգանական և անօրգանական չեզոք մոլեկուլներն ու [[ռադիկալ]]ները։ Ներքին [[ոլորտ]]ում թթուների անիոններով կոմպլեքս միացությունները (''ացիդոկոմպլեքսներ'') անօրգանական կոմպլեքսների տիպիկ ներկայացուցիչներ են։ Ամենատարածված լիգանդը [[ջուր]]ն է։ [[Աղեր]]ը ջրում առաջացնում են [[աքվակոմպլեքսներ]] (aqua— ջուր), օրինակ.
:: CoCl<sup>2+</sup>+ 6H<sub>2</sub>O= [Co(H<sub>2</sub>O)6]<sup>2+</sup>+ 2Cl<sup>-</sup>
Բյուրեղային աքվակոմպլեքսները կոչվում են ''բյուրեղահիդրադներ''։ Օրգանական և անօրգանական տարբեր [[լուծիչներ]]ում աղերը լուծելիս առաջանում են բազմազան [[սոլվատակոմպլեքս]]ներ։ Բյուրեղային սոլվատակոմպլեքսները կոչվում են ''բյուրեղակոմպլեքսներ''։ Դրանցից են [[ամոնիակ]]ի, [[սպիրտ]]ների, եթերի և այլ նյութերի միացման վերջնանյութերը։ Բարդ մոլեկուլները կենտրոնական ատոմին միանում են [[թթվածին|թթվածնի]] (ջուր, սպիրտներ, եթերներ են), [[ազոտ]]ի (ամոնիակ, ամիններ), [[ֆոսֆոր]]ի (PCl<sub>3</sub>, ֆոսֆինի ածանցյալներ), [[ածխածին|ածխածնի]] (CO և այլք) և այլ տարրերի ատոմների միջոցով։ Հաճախ լիգանդը կենտրոնական ատոմին միանում է իր մի քանի ատոմներով։ Այդպիսի լիգանդները կոչվում են ''բազմադենտատներ''։ Օրգանական բարդ [[ածանցյալ]]ների մեջ հանդիպում են լիզանդներ, որոնք կոորդինացված են երկու, երեք, չորս, հինգ և նույնիսկ ութ ատոմի հետ։ Ամենակայուն կոմպլեքս միացություններ առաջացնող լիգանդները [[կոմպլեքսոններ]]ն են՝ [[ամինաբազմակարբոնաթթու]]ները, օրինակ, [[էթիլեն երկամինքառաքացախաթթու]]ն՝
:: (HOOCCH<sub>2</sub>)<sub>2</sub>NCH<sub>2</sub>CH<sub>2</sub>N(CH<sub>2</sub>COO)<sub>2</sub>
(կոմպլեքսոն)։ Անօրգանական ացիդոլիգանդները սովորաբար միադենտատ են, հազվադեպ՝ երկդենտատ։ Կոմպլեքս միացությունների և սովորական (պարզ) միացությունների միջև չկա որոշակի սահման։ Կախված հետազոտման խնդրից, միևնույն [[նյութ]]ը կարելի է դիտել պարզ կամ կոմպլեքս։ Կոմպլեքս միացությունների կառուցվածքի տեսությունը առաջադրել է [[Շվեյցարիա|շվեյցարացի]] քիմիկոս [[Ա. Վերներ]]ը ([[1893]])։ Նա տվել է «գլխավոր» և «միջանկյալ» արժեքականություն հասկացությունները, ինչպես նաև պատկերացում [[կոորդինացիա]]յի, [[կոորդինաթիվ|կոորդինաթվի]], [[կոմպլեքս մոլեկուլի երկրաչափություն|կոմպլեքս մոլեկուլի երկրաչափության]] մասին։ Կոմպլեքս միացությունների [[քիմիա]]յի ուսումնասիրման բնագավառում նշանակալի ավանդ ունեն [[ԽՍՀՄ]] գիտնականներ [[Լ. Չուգան]]ը, [[Ի. Չերնյան]]ը և այլք։ Սակայն դասական կոորդինացիոն տեսությամբ հնարավոր չեղավ բացատրել կոմպլեքս միացությունների նոր դասերի առաջացումը, կանխատեսել դրանց կառուցվածքը, ինչպես նաև հաստատել վերջինիս և ֆիզիկական հատկությունների միջև փոխադարձ կապը։ Այդ հարցերը պարզաբանվեցին [[քիմիական
[[Կատեգորիա: Քիմիական միացություններ]]▼
{{ՀՍՀ}}
|