«Կյուրիկե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (6), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (17), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կյուրիկե Ա Բագրատունի''' (ծն. թ. անհտ.— մոտ [[1089]]), [[Լոռու թագավորություն|Տաշիր-Ձորագետի թագավոր]]՝ [[1048]] թվականիից։ Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխադարձ ակնկալությամբ վայելել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հովանավորությունը և ստացել դրամ հատելու իրավունք։ Սակայն, երբ [[1064]] թվականին սելջուկները մտել են [[Գուգարք]] ու [[Վրաստան]], Կյուրիկե Ա-ն ստիպված հպատակվել է սուլթան Ալփասլանին, դրանով պահպանել իր իշխանությունը և երկիրը փրկել ավերումից։ [[1065]] թվականին նստավայր է դարձել [[Լոռի Բերդ (ամրոց)|Լոռին]]։ Եռանդորեն մասնակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին։ Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստատելու հույսով [[1081]] թվականին օժանդակել է Շիրակի եպիսկոպոս [[Բարսեղ Ա Անեցի|Բարսեղ Ա Անեցուն]]՝ [[Հաղպատ]]ում օծվելու աթոռակից կաթողիկոս։ Մեծ ջանքեր է գործադրել պահպանելու իր երկրի՝ Կյուրիկյան թագավորության կիսանկախ գոյությունը։ Այդ նպատակով [[1088]] թվականին մեկնել է [[Խորասան]] և լավ ընդունելություն գտել Մելիքշահից։ Այնուամենայնիվ, թագավորությունը ենթարկվել է սելջուկների հարձակումներին, որոնք ի վերջո հանգեցրին նրա անկմանը։
 
 
[[Կատեգորիա:Լոռու արքաներ]]