«Կյանքի ծագում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.21.255 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
չ clean up, փոխարինվեց: , → , (34), ։ → ։ (31), ՝ → ՝ (4), → (58), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
==Կյանքի ծագման մասին պատկերացումների զարգացման պատմությունը==
Մինչև [[19-րդ դար]]ի կեսը աբիոգենեզ տերմինի տակ հասկացվում էր ինքնաբերաբար ծագումը, այսինքն անկենդան նյութերց բարդ կազմված կենդանի նյութերի առաջացումը։ Դեռևս 17-րդ դարում հավատում էին որդերի, ձկների, գորտերի և նույնիսկ մկների ինքնածնությանը ցողից, տիղմից, ցեխից։ 1668-ին իտալացի կենսաբան և բժիշկ [[Ֆրանչեսկո Ռեդի]]ն ցույց տվեց, որ հոտած մսի վրա ճանճի թրթուրներն առաջանում են միայն ճանճերի դրած ձվերից։ 18-րդ դարի իտալացի գիտնական Լ. Սպալանցանին հաստատեց, որ եռացրած արգանակում [[մանրէ]]ներ չեն զարգանում։ Այդ միտքը վերջնականապես ապացուցեց ֆրանսիացի գիտնական [[Լուի Պաստյոր]]ը 1861-ին, որի փորձերը, սակայն, չէին ժխտում աբիոգենեզի հնարավորությունը նախկին երկրաբանական ժամանակաշրջաններում։ Գիտնականների մեծ մասի կարծիքով կյանքի առաջացումը երկարատև պրոցես է և տեղի է ունեցել [[Երկիր|Երկրի]] վրա հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում, երբ պայմանները (ճառագայթման ռեժիմը, երկրակեղևի հեղուկ, գազային ու կարծր վիճակների ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունը և այլն) խիստ տարբերվել են ժամանակակից պայմաններից։
 
== Կյանքի ծագման տեսությունները ==
Գոյություն ունեն Երկրի վրա կյանքի ծագման հետևյալ տեսությունները՝
* [[Կենսաքիմիական էվոլյուցիայի տեսություն]]
* [[Պանսպերմիա]]յի տեսություն
Տող 12.
* [[Ինքնածնության տեսություն]]
 
Աբիոգենեզը անօրգանական նյութերից [[կենդանի]] [[էակ]]ների առաջացման տեսությունն է։
Աբիոգենեզի տարածված տեսություններից մեկը պատկանում է [[Ալեքսանդր Օպարին]]ին։
===Օպարին-Հոլդեյնի տեսությունը===
[[Պատկեր:Aleksandr Oparin and Andrei Kursanov in enzymology laboratory 1938.jpg|մինի|աջից|[[Ալեքսանդր Օպարինը]] (աջից) լաբորատորիայում]]
Ներկայումս կենսաբանության մեջ ընդունվում է կյանքի [[աբիոգեն]] ծագման վարկածը, որը առաջարկվել է Օպարինի կողմից։ Ըստ նրա վարկածի կյանքի ծագման ճանապարհին տեղի են ունեցել էվոլյուցիոն բնույթի խոշոր փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել 3 աստիճաններով՝
 
#Կյանքի ծագման ճանապարհին առաջին աստիճանը եղել է անօրգանական նյութերից օրգանական նյութերի աբիոգեն, այսինքն ոչ կենսածին սինթեզը։ Դա տեղի է ունեցել ջրային միջավայրում։ Հավանաբար այսպիսի ջերմաստիճանում և քիմիական այնպիսի միջավայրում, որում հնարավոր էր անօրգանական նյութերից օրգանական նյութերի սինթեզը։
#Կյանքի ծագման ճանապարհին երկրորդ աստիճանը եղել է օրգանական մոլեկուլների խտացումը կամ [[կոացերվացիա]]ն։ Ջրային միջավայրում հավանաբար միանման կառուցվածք ունեցող օրգանական մոլեկուլները խմբավորվել են և առաջացրել ավելի խոշոր ագրեգատներ, որոնք կոչվել են կոացերվատներ։ Կոացերվատի ներսում տեղի են ունեցել քիմիական բարդ ռեակցիաներ, որոնց ընթացքում կարող էին առաջանալ գազանման ցնդող նյութեր, կամ ավելի բարդ օրգանական մոլեկուլներ, որոնք նստվածքի ձևով կարող էին մնալ կոացերվատի կազմում։ Քիմիական ռեակցիաների ընթացքում կոացերվատը սկսել է չափերով մեծանալ, դա ինչ որ տեղ կարելի է նմանեցնել սնման պրոցեսին։ Կոացերվատային կաթիլից նյութերի դուրս գալը և ներս մտնելը կարելի է նմանեցնել նյութափոխանակության պրոցեսին։ Հավանաբար կոացերվատի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների ընթացքում առաջացել են այնպիսի օրգանական մոլեկուլներ, որոնք նման են եղել նուկլեինաթթուների և ընդունակ են եղել ինքնավերարտադրման։
#Ինքնավերարտադրվող մոլեկուլների առաջացումը կյանքի ծագման ճանապարհին եղել է երրորդ աստիճանը։ Այս դեպքում 1 կոացերվատից կարող էին առաջանալ սրան նման մի քանի այլ կոացերվատներ։
 
Տող 25.
 
Ստացվում է, որ կյանքի ծագման ճանապարհին առաջին կենդանի օրգանիզմները եղել են աբիոգեն [[հետերոտրոֆ]]ներ։ Ծովի ջրում աբիոգեն ճանապարհով սինթեզված օրգանական մոլեկուլների պակասը հասցրել է այն բանին, որ առաջացել են առաջին [[ավտոտրոֆ]] օրգանիզմները, որոնք սնվել են [[քեմոսինթեզ|քեմոսինթետիկ]] եղանակով։ Քեմոսինթեզի առաջացումով օրգանական բնության մեջ սննդառության ուղին բաժանվել է 2 մասի՝ ավտոտրոֆ և հետերոտրոֆ։
 
 
 
{{ՀՍՀ}}