Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, փոխարինվեց: , → , (53), ։ → ։ (19), ՝ → ՝ (4), → (68), ), → ), (6), )։ → )։ (2), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ
{{վիքիֆիկացում}}'''Կինոգիտություն''', արվեստաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկությունները, [[ֆիլմ]]ի հասարակական դերի, բնույթի օրինաչափությունները։Կինոգիտություննօրինաչափությունները։ Կինոգիտությունն ընդգրկում է [[կինո]]յի տեսությունն ու պատմությունը, կինոքննադատությունը որպես օժանդակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլմոգրաֆիա)։ Կինոգիտությունը մշակում է ֆիլմի դրամատուրգիայի ([[կինոդրամատուրգիա]]յի), ռեժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիական հղացման պատկերային մեկնաբանման, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը։ Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայիև հոգեբանության հետազոտությունը։ Կինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված։ Սոցիալիստական երկրներում կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան գեղագիտության վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները։ Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից։ Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով։ Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից։ Բուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը։ Արտասահմանյան կինոգիտության աչքի ընկնող ներկայացուցիչներիցեն՝ Լ. Դելլյուկը, Լ. Մուսինակը, ժ. Սադուլը (Ֆրանսիա), Ա. Մոնտեգյուն ([[Անգլիա]]), Զ. Լոուսոնը ([[ԱՄՆ]]), Զ. Կրակաուերը ([[Գերմանիա]]) և ուրիշներ։ Կինոյի պատմության և տեսության զարգացմանը մեծապես նպաստել են նաև Ե. [[Տեպլից]]ը ([[Լեհաստան]]), Բ. Բալաժը (Հունգարիա) ևուրիշներ։Կոմունիստականևուրիշներ։ Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը կանխորոշել է ստեղծագործական որոնումների ուղղությունը սովետական կինոարվեստում և դրանց տեսական հիմնավորման անհրաժեշտությունը։ Կինոյի և կինոգիտությունն զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել վ. Ի.[[Լենին]]ի մտքերը կինոյի դերի, խնդիրների մասին։ Սովետական կինոգիտության ասպարեզում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյզենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը, Ս. Ա. Գերասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմմը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ։ Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմաբաններից են՝ Մ. Ցու. Բլեյմանը, Ի. Վ.Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը, Ս. Վ.Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն.Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ։1919ուրիշներ։ 1919-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր 1945-ին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին։ Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ՍՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդը ([[Մոսկվա]]) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը ([[Լենինգրադ]])։ Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական հանրապետություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի կինոյի մասնաճյուղում։
 
{{ՀՍՀ}}
1 097 979

edits