«Կինիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կաղապար
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (26), ), → ), (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կինիկներ''', ({{lang-el|κυυικός, Κυνόσαργες}}՝ [[Կինոսարգես]]՝ բլուր [[Աթենք]]ում), ցինիկներ ({{Lang-lat|cynici}}), այսպես կոչված, սոկրատեսյան փիլիսոփայական դպրոց [[Հին Հունաստան]]ում։
 
== Գաղափարախոսություն ==
Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները ([[Անտիսթենես]], [[Դիոգենես Սինոպացի]], [[Կրատես]]) արտահայտել են ազատ [[հույներ]]ի աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի [[բնություն]], ժխտել են [[կրոն]]ը, [[բարոյականություն]]ը, [[իրավունք]]ը և ընդհանրապես [[քաղաքակրթություն]]ն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում [[Դիոգենես]]ի բնակվելու և [[Կրատես]]ի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են [[սոփեստներ]]ի սենսուալիզմին։ Կինիկների ուսմունքը [[ստոիցիզմ]]ի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կինիկներ» էջից