«Կենցաղային ժանր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (22), ։ → ։ (12), ՝ → ՝ (4), → (36), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կենցաղային ժանր'''  -  կերպարվեստի ժանր, որ պատկերում է անձնական և հասարակական առօրյա կյանքը (սովորաբար՝ նկարչին ժամանակակից)։ Կենցաղային ժանրում առաջատար է կենցաղային (ժանրային)գեղանկարչությունը, մասամբ՝ գրաֆիկան և քանդակագործությունը։ Կենցաղային ժանրի զարգացումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարակակա-պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը։ Կենցաղային պատկերները հայտնի են հնուց (նախնադարից՝ որսի, ծեսերի տեսարաններ), սակայն որպես արվեստի հատուկ ժանր առանձնացել է ֆեոդալական դարաշրջանում ([[Հեռավոր Արևելք]]) և բուրժուական հասարակարգի ձևավորման շրջանում ([[Եվրոպա]])։ Միջին դարերում ժանրային տեսարանները հաճախ միահյուսվել են կրոնական և այլաբանական կոմպոզիցիաներին։ VII—XIII դդ. [[Չինաստան]]ում կազմավորվել և գործել են ժանրային գեղանկարչության դպրոցներ։ [[Վերածննդի դարաշրջան]]ում եվրոպական գեղանկարչության մեջ մեծ տեղ է տրվել կենցաղային մանրամասներին։ XVI դ. կենցաղային ժանրը հետզհետե անջատվել է կրոնական, այլաբանական ժանրերից և վերջնականապես ձևավորվել [[XVII]] դ.։ Կենցաղային ժանրի առաջադիմական զարգացումը կապված է դեմոկրատական և ռեալիստական միտումների աճի, սոցիալական խնդիրների լայն ընդգրկումով աշխատավոր ժողովրդի կյանքն ու աշխատանքը պատկերող արվեստագետների (Պ. Բրեյզել, Յա. Վերմեր, [[Դիեգո Վելասկես|Դ. Վելասկեզ]], Լ. Լենեն, [[Ժան Բատիստ Շարդեն |Ժ. Բ. Մ. Շարդեն]], [[Ֆրանցիսկո Գոյա|Ֆ. Գոյա]], [[Գուստավ Կուրբե|Գ. Կուրբե]], [[Ադոլֆ ֆոն Մենցել|Ա. Մենցել]], Ա. Վենեցիանով, [[Պավել Ֆեդոտով|Պ. Ֆեդոտով]], պերեդվիժնիկներ՝ Վ. Պերով, [[Իլյա Ռեպին |Ի. Ռեպին]], Ն. Կասատկին) գործունեության հետ։ Կենցաղային ժանրը կարևոր տեղ է գրավում սովետական արվեստում (Յու.Պիմենով, Ա.Պլաստով)։
 
Ժանրային պատկերին մեծ տեղ է տրվում նաև քանդակագործության և գրաֆիկայի մեջ։ Կենցաղային տեսարաններով և մանրամասներով հարուստ են Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերները, միջնադարյան տապանաքարերը, Աղթամարի և այլ ճարտարապետական հուշարձանների բարձրաքանդակները, ձեռագիր մատյանների մանրանկարները։