«Կիսաթափանցիկ թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (14), ՝ → ՝ (5), → (27), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Կենսաբանական թաղանթների թափանցելիություն-''' կենսաբանական թաղանթների կարևորագույն հատկություն. բնորոշվում է բջջից դուրս և դեպի
բջիջ տարբեր նյութեր (ամինաթթուներ, շաքարներ, իոններ և այլն) անցկացնելու ունակությամբ։ Կարևոր է բջջի բաղադրության կայունության և օսմոկարգավորման, ֆիզիկա-քիմիական հոմեոստազի պահպանման համար։ Մեծ դեր է խաղում նյարդային ազդակի (իմպուլս) առաջացման և հաղորդման, բջջի էներգիայի ապահովման և կենսագործունեության այլ գործընթացներում։ Կախված է բջջի և միջավայրի միջև օսմոտիկական պատնեշ հան
դիսացող թաղանթների կազմության առանձնահատկություններից։ Կենսաբանական թաղանթներն անցկացնում են ոչ մեծ քանակությամբ ցածրամոլեկուլային ճարպալույծ նյութեր (գլիցերին, սպիրտներ, միզանյութ և այլն)։ Դա հասարակ [[դիֆուզիա]] է և քիչ դեր է խաղում թաղանթ
ներով նյութերի անցման ժամանակ։ Նյութերի բարդ և կարևոր տեղափոխումը՝ [[տրանսլոկացիա]]ն, կատարվում է հատուկ համակարգերի մասնակցությամբ։
Ենթադրում են, որ այդ համակարգերը պարունակում են փոխադրիչներ (սպիտակուցներ կամ լիպոպրոտեիդներ) և հնարավոր այլ բաղադրամասեր (օրինակ՝
ռեցեպտորներ), որոնք իրականացնում են տեղափոխման հետ կապված գործառույթներ։ Կենսաբանական թաղանթների թափանցելիությունը կարգավորվում է [[հորմոն]]ներով և կենսաբանական այլ ակտիվ նյութերով։Օրինակ՝նյութերով։ Օրինակ՝ որոշ հորմոններ (ինսուլին և այլն) մեծացնում են էրիթրոցիտների, մկանա
յին և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը։ Գրգռվող բջիջների (օրինակ՝ նյարդային) կենսաբանական թաղանթների թափանցելիությունը պայմանավորված է հատուկ նյութերով՝ միջնորդանյութերով (ացետիլխոլին և այլն)։ Իոնների համար կենսաբանական թաղանթների թափանցելիության վրա խիստ ազդում են [[հակաբիոտիկ]]ները (վալինոմիցին, գրամիցիդին, նոնակտին), ինչպես նաև որոշ արհեստական բազմաէսթերներ։
Կենսաբանական թաղանթների թափանցելիության հետազոտումը մոլեկուլային կենսաբանության կարևորագույն հիմնախնդիրներից է, որտեղ մեծ
նշանակություն ունեն նաև մոդելային արհեստական թաղանթները։ Կենսաբանական թաղանթների թափանցելիության ուսումնասիրման համար լայնորեն կիրառվում են էլեկտրաքիմիական, ֆիզիկական և քիմիական մեթոդներ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]