«Կենսաբանական զենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (49), ։ → ։ (27), ՝ → ՝ (8), → (76), ), → ), , )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Biohazard symbol.svg|մինի|Կենսաբանական զենքի նշան]]
'''Կենսաբանական զենքը''' հիմնականում պատոգենային միկրոօրգաանիզմներն են կամ դրանց [[սպոր]]ները, [[վիրուս]]ները, [[տոքսին]]ները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները (օրինակ՝ [[հրթիռ]]ներ, [[օդանավ]]եր և այլն), որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը մասսայական ոչնչացման զենք է, ինչպես և [[քիմիական զենք|քիմիական]] ու [[միջուկային զենք]]երը։
 
== Պատմություն ==
Տող 6.
 
== Օգտագործում ==
Ներկայումս կենսաբանական զենքի օգտագործման մի քանի հիմնական միջոց կա՝
* [[Հրթիռ]]ներ
* [[Ինքնաթիռ]]ներից գցվող պարագաներ (տուփեր, արկղեր, միջատներ տարածող սարքեր)
* [[Ռումբ]]եր
* Դիվերսիոն մեթոդներ
 
Ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու նպատակով թշնամին կարող է գնալու ժամանակ թողնել որոշ իրեր (օրինակ՝ հագուստ, սնունդ և այլն)։ Այս դեպքում թշնամին կվարակվի իրի հետ ուղղակի կապից։ Հնարավոր է նաև ինֆեկցիոն հիվանդությամբ հիվանդներին թողնել, որպեսզի նրանք դառնան բնակչության մեջ վարակի տարածման աղբյուրը։ Ռումբերի դեպքում առաջանում են [[բակտերիա]]յին ամպեր, որոնք տարածվում են քամիների միջոցով հեշտությամբ տարածում են հիվանդությունը։
Բակտերիային կամ վիրուսային միջոցներից վարակվելու ժամանակ հիվանդությունները միանգամից չեն արտահայտվում. նրանք ունենում են թաքնված ժամանակաշրջան։ Դրա ընթացքում հիվանդությունը ոչ մի արտաքին նշան չի ցուցաբերում։ Որոշ հիվանդություններ (օրինակ՝ [[ժանտախտ]], [[խոլերա]], [[սիբիրական խոց]] և այլն) կարող են փոխանցվել առողջ մարդկանց միջոցով և դրա պատճառով արագ [[համաճարակ]]ներ են առաջացնում։
Նաև, շատ դճվար է հաստատել, որ իսկապես օգտագործվել է կենսաբանական զենք, քանի որ ո՛չ միկրոբները, ո՛չ էլ տոկսինները չունեն գույն, հոտ կամ համ, իսկ նրանց ազդեծությունները դրսևորվում են միայն օգտագործումից որոշ ժամանակ անց։
== Տարածվածություն ==
Ըստ որոշ տվյալների, կենսաբանական զենք կարող են ունենալ 14 երկիր, այդ թվում՝ [[Ռուսաստան]], [[Իրաք]], [[ԱՄՆ]], [[Մեծ Բրիտանիա]], [[Չինաստան]], [[Եգիպտոս]], [[Ի8ան]], [[Սիրիա]], [[Իսրայել]], [[Լիբիա]], [[Հարավային Կորեա]], [[Ֆրանսիա]], [[Կանադա]] և [[Թայվան]]։ Դրանցից 5–ը՝ [[ԱՄՆ]], [[Ռուսաստան]]ը, [[Ֆրանսիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն ու [[Կանադա]]ն, պաշտոնապես հայտարարել են, որ ունեցել են կենսաբանական զենքի մշակման նախագծեր։
Չնայած դրան, բազմաթիվ երկրներ ընդունել են կենսաբանական զենքի չօգտագործման կոնվենցիան։ Այն ընդունվել է [[1972]] թ.–ին և սկսել է գործել [[1975]] թ.–ից։
 
== Պաշտպանություն ==
Կենսաբանական զենքից պաշտպանությունը հիմնականում բաղկացած է մի քանի գործողություններից, որոնք ուղղված են հարձակումը գրանցելու ու նրա հետևանքները իմանալու, վարակված օբյեկտների ախտահանման, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու ու հարձակման հետևանքների վերացման վրա։ Պաշտպանությունը հիմնված է սովորական հակահամաճարակային միջոցառումների համակարգի վրա, որը համալրվում է միայն մի քանի հավելյալ հատուկ միջոցառումներով։
Կենսաբանական զենքի ազդեծության գոտիում հայտնված օբյեկտները սովորաբար չեն ախտահանում, քանի որ այդ ախտահանումը ավելի հեշտ տեղի է ունենում բնական արևահարան ([[ինսոլացիա]]յի) ու այլ բնական գործոնների ներքո։ Միայն առաձնին դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ախտահանել որոշ կառույցներ, պահոցներ և մեծ տարածքներ, ինչպես նաև որոշ իրեր ու սնունդ։
Անհատական պաշտպանության ժամանակ կարևոր դեր է խաղում շնչառական ուղիների պաշտպանությունը։ Ամենահուսալի պաշտպանությունը ապահովում է սովորական հակագազը։ Կոլեկտիվ պաշտպանության դեպքում գործում են տարբեր տիպի ֆիլտրող սարքեր և օդի ախտահանման այլ միջոցներ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանական զենք]]