«Կացուշիքա Հոքուսայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (152), → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  -  (3), , → , (227), ։ → ։ (153), ՝ → ՝ (18), → (350), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (13) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲ...
Տող 16.
}}
 
'''Կացուշիքա Հոքուսայ''' (ճապոներեն՝ 葛飾 北斎 {{լսել|Ja-葛飾 北斎.ogg}}, [[1760]], հոկտեմբերի 31 (ճշգրիտ ամսաթիվը վիճելի է), Էդո (ներկայումս՝ [[Տոկիո]])  -  1849 թ. մայիսի 10, նույն վայրում), [[Ճապոնիա|ճապոնացի]] Էդո ժամանակաշրջանի ուքիյո-է ոճի նկարիչ ու փորագրող, ու կայացմանը ազդել են [[Սեշշու Տոյո|Սեշշու]]ն ու չինական տարբեր ոճեր։ Առավել հայտնի է որպես «Ֆուջի սարի 36 տեսարանի {{lang-ja|(富嶽三十六景 Ֆուգաքու Սանջուրոքու-քեյ)}}» հեղինակ։ Այն ներառում է 1820-ական թվականներին ստեղծված ու այժմ համաշխարհային ճանաչում ստացած «[[Քանագավայի մեծ ալիքը]]»։
 
Հոքուսայը նկարել է «36 տեսարանը» թե վերջին ճանապարհորդության տպավորությունների, թե որպես Ֆուջի սարին մոլեգնության հասնող սիրո արտացոլում։ Հենց այս շարքը, մասնավորապես «Քաանգավայի մեծ ալիքն» ու «Պարզ եղանակի Ֆուջին» աշխատանաքները, ապահովեցին նկարչի համբավը Ճապոնիայում ու նրա սահմաններից դուրս։ Սա փաստում է նաև պատմաբան [[Ռիչարդ Լան]]ը. «Իրոք, եթե կա մի բան, որ ստեղծել է Հոքուսայի անունը, դա հենց այս փառահեղ շարքն է»։ Չնայած «36 տեսարանին» նախորդող նկարչի աշխատանքները նույնպես մեծ արժեք են ներկայացնում, արևմուտքում Հոքուսային, թերևս, ճանաչեն միայն Քանագավան պատկերող փայտե տախտակներով։
Տող 37.
1776 թվականին, 18 տարեկանում Հոքուսայը տեղափոխվում Կացուքավա Շունշոյի մոտ։ Շունշոն ուքիյո-է ոճի ներկայացուցիչ էր` ոճի, որի վարպետը հետագայում կդառնա Հոքուսայը, ու Կացուքավա դպրոցի ղեկավարը։ Ուքիյո-է-ի ներկայացուցիչները հիմնականում պատկերում են պոռնիկների ու կաբուքի թատրոնի հայտնի դերասաններին։
 
Փաստը, որ Հոքուսային թույլատրելի էր այդ անունը կրել, խոսում է Շունշոյի բարեհաճ վերաբերմունքի մասին։ Շունշոն շատ էր սիրում իր աշխատասեր և կոկիկ աշակերտին, ով հաջողությամբ կատարում էր դժվար պատվերները։ Ի տարբերություն մյուս աշակերտների, Հոքուսային թույլատրվում էր իր աշխատանքները ստորագրել «Շունրո»՝ «Շուն»  -  Շունշոի անվան առաջին վանկը, և «րո»  -  «Քյոկուրո»` Շունշոյի նախկին անունից: Հոքուսայը իր հերթին պաշտում էր ուսուցչին և ամեն ինչում հնազանդ էր նրան: Հենց այդ անվամբ էլ Հոքուսայի առաջին ինքնուրույն շարքը` քաբուքի թատրոնի դերասանների դիմանկարները հրատարակվում են 1779 թվականին։
 
Վերջապես Հոքուսային թույլատրվում է հանդես գալ ինքնուրույն աշխատանքներով, և նրա առաջին փորձը լինում է 1784-1785 թվականների յակուսա-է ժանրում կատարված փորարգրությունների շարքը։ Հայտնի են Հոքուսայի այն ժամանակվա դերասանների դիմանկարները։ Իհարկե, դրանցում զգացվում էր Շունշոի ազդեցությունը, բայց, ամեն դեպքում, այդ ժամանակ Հոքուսայի համբավը յակուսա-է ժանրում արդեն հավասարվում էր նրա ուսուցչին։ Երիասարդ նկարիչը շատ լավ ճաշակ ուներ, աշխատում էր «մանրակրկտորեն» և ամենակարևորը փոխանցելու կարողության երջանիկ տեր էր։
Տող 52.
 
=== Կարիերան ===
1793 և 1794 թվականները շրջադարձային դարձան Հոքուսայի կարիերայում։ Սկսելով ինքնուրույն կյանքը, նա դեմ առավ մեծ դժվարությունների։ Հայտնի է, որ նկարիչը շատ աղքատ էր, հաճախ սոված էր մնում, ստիպված էր զբաղվել մանր առևտրով։ Սակայն այդ ժամանակաշրջանում տեղի է ունենում Հոքուսայի` որպես վարպետի ձևավորումը։ Նա ուսումնասիրում է գեղանկարչության տարբեր ուղղություններ։ Քանո դպրոցից ու չինական գեղարվեստից բացի նրան հետաքրքրում էր Սոտացու (Կոէցու) դպրոցը, որը պատկանում էր յամատո-է ուղղությանը, հատկապես այդ դպրոցի երկու ներկայացուցիչները՝ Տավարայա Սոտացուն և Օգատա Կորինը։
 
Հոքուսայի կյանքի հաջորդ ժամանակաշրջանը առանձնացվում է «Տավարայա Սորի» մականվամբ` սրանք այն տարիներն են, երբ նկարչին ասոցացնում են Տավարայա դպրոցի հետ։ Այս ընթացքում Հոքուսայը ստեղծեց շատ վրձնով արված նկարներ` սուրիմոնո, ու նկարազարդումներ քյոքա էհոնների (հումորային պոեմներ) համար։ 1798 թվականին Հոքուսայը սկսեց գործել որպես ինքնուրույն նկարիչ, իրեն ազատ զգալով դպրոցների կանոններից ու սահմանափակումներից, ընտրելով իրեն Հոքուսայ Տոմիսա անունը։
 
Պետք է ասել, որ Հոքուսայը ժամանակի այն եզակի նկարիչներից էր, ով հետամուտ չեղավ վարկանիշին։ Մարդիկ այն ժամանակ պահանջում էին ուքի-յո ժանրի նկարներ, բայց Հոքուսայը ձեռնամուխ եղավ սեփական ոճը ստեղծելուն՝ փոխառնելով որոշ հնարքներ ճապոնական Րիմպա և Տոսա դպրոցներից, նաև` Եվրոպայից կերպարվեստի տարեր։
Տող 78.
Այս տարիներին նկարիչը սկսեց նաև շատ մանրամասն, ընգծված դետալներով ծաղիկներ ու թռչուններ նկարել, որոնցից առանձնացվում են «Կակաչներն» ու «Ճուտիկների երամը»։
 
Նույն թվականից սկսվում է Հոքուսայի և նկարիչ Բոկուսէնի մտերմությունը, ինչի արդյունքում էլ 1814 և 1834 թվականներին Նագոյա քաղաքում լույս տեսավ պատկերազարդված ալբոմների «Հոքուսայ մանգա» շարքը, որտեղ առաջին անգամ օգտագործվեց «մանգա» բառը, չնայած անունն իրականում թարգմանվում է «Հոքուսայի նկարներ»։ 1831թ-ին լույս տեսավ բնանկարների հայտնի «Ֆուգակու սանջուրոքէյ» (Ֆուձի լեռան 36 տեսարան) շարքը, իսկ 1830-ականների սկզբին Հոքուսայը թողարկեց հայտնի ջրվեժների, կամուրջների, թռչունների և ուրվականների փորագրությունները, այսինքն՝ այն աշխատանքները, որոնցով նա հայտնի է ոչ ճապոնացի գեղավեստասերներին։
 
Նույն թվականին լույս է տեսնում Հոքուսայի գլուխգործոցը՝ «Ֆուգակու հյաքքէյը» (Ֆուջի լեռան 100 տեսարան)։ Իսկ 1835 թ-ին լույս է տեսնում նրա հերթական հանճարեղ աշխատանքը՝ «Հյակունին իշշու ուբա գա էտոկի» («100 բանաստեղծություն նյանիի փոխադրությամբ») փորագրությունների շարքը՝ պատկերազարդումներ «100 բանաստեղծի 100 ստեղծագործություն» անթոլոգիայի համար։ Այս շարքն ընդհատվեց 28 թերթի հրատարակչությունից հետո և այդպես էլ մնաց անավարտ։
 
Հոքուսայի առաջին էսքիզների ու ծաղրանկանրենի հավաքածուն` առաջին մանգա-գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համանուն կոմիքս-արվեստի վրա, տպագրվել է 1814 թվականին։ Հաջորդ 12 հատորների տպագրվեցին հետագա 6 տարիներին, ու ներառում էին նաև կենդանիների, աստվածների ու սովորական մարդկանց պատկերներ։ Նրանք հումորային երանգ ունեին ու այդ ժամանակներում շատ տարածված էին։
=== Կյանքի մայրամուտը ===
1834 թվականին նկարիչը լքում է Էդոն և մի տարի ապրում է Էդոյից հարավ՝ Միուրա թերակղզում, աշխատավորների թաղամասում՝ Ուրագայի մոտակայքում։ Այդ թվականից սկսվում է Հոքուսայի ստեղծագործական հաջորդ դարաշրջանը` նա ստեղծագործում է «Գաքյո Րոջին Մանջի(Արվեստից Խենթացած Ծերունի)» կեղծանվամբ։ Այս ժամանակ ստեղծվեց «Ֆուջի սարի 100 տեսարանը», որը նույնպես նշանակալից բնապատկերների շարք է։
Տող 93.
Ասվում է, որ մահվան մահճում Հոքուսայը բացականչել է. «Եթե ինձ ևս մի 10 տարի տրված լիներ... Գոնե մի 5 տարի... Ես իսկական նկարիչ կդառնայի:»
 
Հոքուսայը մահացավ Քայեյ ժամանակաշրջանի 2-րդ տարվա 4 ամսվա 18-րդ օրը (1849 թվականի մայիսի 10-ին) ու թաղվեց Սեյքյո-ջի-ում, Տոկիոյում։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 107.
Ֆուջի սարը ավանդաբար ասոցացվում է հավերժական կյանքի հետ: Այս հավատալիքը, հավանաբար, գալիս է եղեգ կտրողի մասին հեքիաթից, որտեղ մի աստվածուհի լեռնագագաթից կյանքի էլեքսիր է քամում: Հենրի Սմիթը դա այսպես է մեկնաբանում. «Կյանքի վաղ ժամանակաշրջանում, Ֆուջի սարը դիտվում էր որպես անմահության աղբյուր. ավանդույթ, որին Հոքուսայը հավատում էր»։
 
Հոքւոսայի ամենածավալուն աշխատանքը 15-հատորանի մանգաների հավաքածուն է։ Գիրք, որ ներառում է մոտավորապես 4.000 էսքիզ ու հրատարակվել է 1814 թվականին։ Սրանք սխալմամբ համարվում են ժամանակակից մանգայի նախադեպեր. Հոքուսայի աշխատանքները մարդկանք, կենդանիների, առարկաների պատկերներ են, ոչ սյուժետային կոմիքսներ։
Հոքուսայը, ինչպես ճապոնական մշակույթն առհասարակ, լուրջ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի եվրոպական արվեստի վրա` առ-նուվո ու ֆրնասիական իմպրեսիոնիզմ։ Առ-նուվոյի համար հատկանշական լարված ու խուճուճ գծերում լավ նկատելի է Հոքուսային բնորոշ ոճը։
 
Տող 118.
Նկարչի ժառանգության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից է։ Մանգան բացահայտում է վարպետի գաղտնիքները, ցուցադրում նրա աշխարհահայացքը, վերաբերմունքը արվեստին, փիլիսոփայությունը։ Մանգան արժեքավոր է ոչ միայն որպես Հոքուսայի ստեղծագործության մի վիթխարի մաս, այլև որպես անգին տեղեկատու՝ ուշ ֆեոդալիզմի դարաշրջանի Ճապոնիայի մշակույթի և արվեստի մասին։ Հոքուսայի մանգան անվանում են «Ճապոնիայի ժողովրդի հանրագիտարան»։
 
Մանգայի թողարկումը սկսվեց 1812 թվականին Հոքուսայի էսքիզներից, որոնք նա արել էր Կանսայի թաղամասում ճանապարհորդելիս։ Հոքուսայի աշակերտները՝ Կէքքոտէյը Բոկուսէնը, Հոքուունը և Հոքուտէյը այնքան էին տպավորված դրանցով, որ համոզեցին ուսուցչին դրանք հրատարակել առանձին գրքով, ։
 
Մանգան առաջին անգամ թողարկվեց 1814 թվականին Էդոյում (հրատարակիչ՝ Կակումարույա) և Նագոյայում (հրատարակիչ՝ Էյրաքույա)։ Այն ստորագրված էր Տամէկաձու անվամբ, որը Հոքուսայի կեղծանունն էր 1812-1814 թվականներին։ Առաջին թողարկումը կազմված էր 54 էջից։ Ընդամենը լույս է տեսել է մանգայի 15 հատոր. 12-ը նկարչի կենդանության օրոք և ևս 3-ը` մահից հետո։
 
Հենց առաջին թողարկումից մանգան շատ արագ տարածվեց ընթերցողների շրջանում։ Պետք է հաշվի առնեք, որ սա այն մանգան չէ, որին սովոր է ժամանակակից ընթերցողը։ Հոքուսայի մանգան իրենից ներկայացնում էր նկարչի օրագիրը, որտեղ սակայն երկար ու ձանձրալի տեքստերի փոխարեն ընթերցողը գտնում էր հրաշալի էսքիզներ և նկարներ։ Դրանք չէին համախմբվում որևէ թեմայի շուրջ, բայց հարուստ էին ամենատարբեր սյուժեներով։
Տող 130.
* Ասաքուսա տաճարը, Էդո, 1780 թվական, փայտե փորագրություն
* Չոջիա տան չորս պոռնիկները, 1782 թվական, փայտե փորագրություն
* Դանջուրո (դերասան), 1784 թվական, փայտե փորագրություն
* Չինացի տղաները ներկայացման ժամանակ, 1789 թվական, այտե փորագրություն
* Չուսինգուրայի հարձակումը Մորանոայի դղյակին, 1789-1806 թվականներ, փայտե փորագրություն
Տող 149.
 
<gallery>
Պատկեր:Hokusai-fuji7.png|Հարավային քամի. Պարզ &nbsp;օր (Կարմիր Ֆուջի), 1823—1831
Պատկեր:The Great Wave off Kanagawa.jpg|Մեծ ալիք Քանագավայում, 1823—1831
Պատկեր:Flickr - dalbera - Paravent d'Okusai (musée Guimet).jpg|Երեք կանայք