«Կարակուլյան ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Ոչխարներ ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (11), ՝ → ՝ (7), → (33), ), → ), , )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Կարակուլյան ոչխար''', ճարպապոչավոր, կոպտաբուրդ մորթատու-կաթնատու ոչխարների ցեղ։
 
Հարմարված են չոր և շոգ կլիմային, պահանջկոտ չեն։ Մաքիների միջին քաշը 45—50 կգ է, խոյերինը՝ 55—65, երբեմն՝ մինչև 80 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 2—3 կգ և 3—3, 5 կգ։
 
Մաքիները անեղջյուր են, իսկ խոյերն ունեն զարգացած եղջյուրներ։ Իրանը միջին չափի է, վերջավորությունները՝ ամուր, պոչը՝ երկար։ Ըստ մարմնակազմության լինում են նուրբ, ամուր և կոպիտ տիպերի։ Հիմնական արտադրանքը մորթին է (տես Կարակով)։ Միսը և ճարպը համեղ են։ Բուրդը՝ 8—9 սմ երկարությամբ, կոպիտ է և տարասեռ, օգտագործվում է գորգագործության մեջ։ Գույնը՝ սև (85—90%), գորշ, դարչնագույն և այլ երանգներով։
 
Կարակուլյան ոչխարները բուծվում են միջինասիական պետություններում, ինչպես նաև Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդավայում։ <ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հոտոր 5 , էջ 299</ref>
{{Ծանցանկ}}
{{ՀՍՀ}}