«Կավիտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (6), ՝ → ՝ (3), → (22), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Cavitating-prop.jpg|մինի]]
'''Կավիտացիա''' ({{lang-lat|cavitas}} — դատարկություն), անընդհատության խախտումը [[հեղուկ]]ի ներսում, այսինքն՝ կաթիլավոր հեղուկում գազով, գոլորշիով կամ դրանց խառնուրդով լցված խոռոչների (այսպես կոչված, կավիտացիոն բշտիկների կամ խոռոչների) գոյացումը։ Կավիտացիոն բշտիկներ առաջանում են այն տեղերում, որտեղ ճնշումը փոքր է դառնում կրիտիկականից (իրական հեղուկների համար կրիտիկական արժեքը մոտավորապես հավասար է տվյալ ջերմաստիճանում այդ հեղուկի հագեցած գոլորշիների ճնշմանը)։ Եթե ճնշումը նվազում է կաթիլավոր շարժվող հեղուկի հոսքում տեղային մեծ արագությունների հետեանքով, կավիտացիան կոչվում է ''հիդրոդինամիկական'', իսկ եթե ճնշումը նվազում է հեղուկում [[ձայնային ալիք]]ների տարածման հետևանքով, ապա կավիտացիան կոչվում է ''ձայնային''։ Կավիտացիան վնասակար ազդեցություն է ունենում [[հիդրոտուրբին]]ների, [[պոմպ]]երի, [[թիապտուտակ]]ների աշխատանքի վրա (թրթռում, [[ՕԳԳ]]-ի փոքրացում, աշխատանքային մասերի քայքայում)։ Կավիտացիան կարելի է նվազեցնել՝ մեծացնելով հիդրոստատիկ [[ճնշում]]ը, այսինքն՝ սարքավորումը տեղադրելով հեղուկի ազատ մակերեվույթից բավական մեծ խորության վրա, ինչպես նաև կառուցվածքների տարրերի համապատասխան ձևի ընտրությամբ։ Ձայնային կավիտացիան ընկած է [[ուլտրաձայն]]ի բազմազան գործնական կիրառությունների հիմքում։
 
{{commonscat|Cavitation}}