«Կաշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (61), ։ → ։ (31), ՝ → ՝ (3), → (91), ), → ), (3), )։ → )։ (4), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կոշկեղեն ==
Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու։ Կոշիկի ներբանի կաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային)։ Մշակվում է [[խոշոր եղշերավոր անասուն]]ների, [[ուղտ]]ի, [[խոզ]]ի, ծովային կենդանիների, [[ձի]]ու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ։ Կիրառվում է համակցված դաբաղում ([[քրոմ]]ի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով)։ Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի)։ Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր։ Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության։ Պետք է ունենա բավականաչափ օդա և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։ Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ։ Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների։ Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ։ Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար։ Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից։
 
== Թամբալծասարք ==
Թամբալծասարքի կաշվից պատրաստում են [[գոտի]], [[պատյան]], [[պայուսակ]], պլանշետ, հանդերձանք, [[լծասարք]] (օգտագործում են չդաբաղված կաշի)։ Թամբալծասարքի կաշին ստանում են խոշոր եղջերավոր անասունների մաշկից։ Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ։
 
== Տեխնիկական ==
Տեխնիկական կաշվից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ։ Տեխնիկական կաշին աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, [[Խտություն|խտությամբ]], մեծ առաձգականությամբ, հավասար [[հաստություն|հաստությամբ]]։ Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր։
 
== Գալանտերեա-հագուստեղեն ==
Տող 17.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Նյութեր]]
[[Կատեգորիա:Կաշի]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաշի» էջից