«Կանխարգելում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (8), ՝ → ՝ , → (22), ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կանխարգելում''', պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն։ Տարբերում են անհատական և հասարակական կանխարգելում։ Անհատական կանխարգելումը ընդգրկում է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողջ համակարգը։ Ժամանակակից կանխարգելման հասկացությունն ընդգրկում է պետական, հասարակական և բժշկական կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը։ Հասարակական կանխարգելման իրականացումը պահանջում է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետական, բժշկական, արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն։ Խորհրդային առողջապահության կանխարգելիչ գործունեությունը աշխատանքներում պայմանավորված էր, ամենից առաջ, սանիտարահամաճարակագիտական ծառայությամբ։
 
Հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր են բնակչության առողջ խմբերի ([[երեխաներ]], [[դեռահասներ]], [[հղիներ]], արտադրական ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը և բժշկական մասնագիտական ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով։ Առողջապահական մարմինների և բժշկական անձնակազմի կանխարգելիչ գործունեության մասն է կազմում նաև սանիտարալուսավորական աշխատանքը։
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Առողջապահություն]]