«Կաթնաթթվային մթերք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (17), ։ → ։ (12), → (28), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կաթնաթթվային մթերք''', [[կաթնամթերք]]ի խումբ, որը պատրաստվում է [[կով]]ի չզտած [[կաթ]]ից կամ դրա ածանցյալներից ([[սերուցք]], յուղազրկված [[կաթ]], [[շիճուկ]]), ինքնաթթվեցմամբ կամ մերաններով թթվեցմամբ։ Կաթնաթթվային մթերքը պատրաստվում է նաև [[ոչխար]]ի, [[այծ]]ի և այլ կենդանիների [[կաթ]]ից։ Կաթնաթթվային մթերքի արտադրության նախապատրաստական փուլում կաթը նախ պաստերիզացվում է կամ եռացվում ([[մածուն]]ի համար), որը կանխում է կաթի մեջ եղած վնասակար [[մանրէ]]ների զարգացումը։ Այնուհետև կաթը թթվեցնում են [[կաթնաթթվային բակտերիաներ]]ի կամ [[խմորիչ]]ների միջոցով։ Կաթնաթթվային մթերքը լինում է կաթնաթթվային ([[կաթնաշոռ]], [[թթվասեր]]) և խառը խմորման ([[մածուն]], [[կեֆիր]], [[կումիս]] և այլն)։ Կաթնաթթվային խմորման կաթնաթթվային մթերքում մանրէները [[կաթնաշաքար]]ը քայքայում են և առաջացնում [[կաթնաթթու]]։ Կաթնաթթվի ազդեցությամբ կաթի կագեինը մակարդվում է, որից էլ կաթնաթթվային մթերքի մարսելիությունը կաթի համեմատ զգալիորեն բարձրանում է։ Խառը խմորման կաթնաթթվային մթերքում կաթնաշաքարից առաջանում են նաև [[սպիրտ]], [[ածխաթթու գազ]], ցնդող թթուներ, որոնք նույնպես բարձրացնում են կաթնաթթվային մթերքի մարսելիությունը։ [[Սպիտակուց]]ների և [[յուղ]]ի պարունակությամբ կաթնաթթվային մթերքը չզտած կաթից գրեթե չի տարբերվում։ Կաթնաթթվային մթերքի դիետիկ և բուժիչ հատկությունները պայմանավորված են կաթնաթթվի, մեծ քանակությամբ կաթնաթթվային բակտերիաների, ինչպես նաև անտիբիոտիկ նյութերի առկայությամբ։ Կաթնաթթվային մթերքի որոշ տեսակներ օգտագործվում են մարսողական համակարգի հիվանդությունների, [[տուբերկուլոզ]]ի բուժման և [[աթերոսկլերոզ]]ի կանխարգելման համար։ Կաթնաթթվային մթերք պատրաստում են տնային և արտադրական պայմաններում։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]
[[Կատեգորիա:Կաթնամթերք]]