«Ծուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , - →  - , , → , (27), ։ → ։ (12), ՝ → ՝ , → (35), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Ognisko ubt 0126.jpeg|մինի|Այրվող փայտից և տերևներից առաջացած ծուխը]]
 
'''Ծուխ''', կայուն դիսպերս համակարգ, կազմված է մանր, պինդ մասնիկներից, որոնք կախված վիճակում գտնվում են [[գազեր]]ում։ Ծուխը տիպիկ [[աերոզոլ]] է, որի մասնիկների չափերը 10<sup>−5</sup> &nbsp;- &nbsp;10<sup>−7</sup> &nbsp;մ են։ Ի տարբերություն [[փոշի|փոշու]] մասնիկների, որոնք ավելի խոշոր են, ծուխի մասնիկները, գործնականում, [[ծանրության ուժ]]ի ազդեցությամբ չեն նստում։
 
Ծուխի մասնիկների շուրջը, որպես միջուկների, կարող է տեղի ունենալ [[մթնոլորտ]]ային խոնավության խտացում, որի հետևանքով գոյանում է [[մառախուղ]]։
 
Ծուխը առաջանում է, մասնավորապես, [[վառելանյութ]]երի [[Այրում|այրման]] ժամանակ (օրինակ, [[ՋԷԿ]]-երի և արդ. տարբեր տեղակայանքների հնոցներում), [[հրդեհ]]ների դեպքում (հատկապես՝ [[անտառ]]ների)։ Այդպիսի ծուխը կարող է պարունակել չայրված վառելանյութի, զոլերի, մետաղների օքսիդների և խեժերի խոշոր մասնիկներ։ Ծխագազերի վատ մաքրման հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, վատանում է միկրոկլիման, գոյանում մառախուղ, նվազում բնական լուսավորվածությունը։
 
Ծուխը նպաստում է մարդկանց հիվանդագին վիճակների զարգացմանը ([[վերին շնչուղիների կատար]], [[բրոնխիտ]], [[թոքեր]]ի ֆիբրոզ փոփոխություններ)։ Ծուխի մեջ ծանր մետաղների ([[կապար]], [[սնդիկ]]) կոնդենսատի պարունակությունն առաջացնում է արյան փոփոխություններ, դանդաղեցնում երեխաների ֆիզիկական զարգացումը։ Ծուխի որոշ բաղադրամասեր պարունակում են [[քաղցկեղածին նյութեր]]։ Ծուխի խոշոր մասնիկներն աչքի մեջ ընկնելիս վնասում են եղջերաթաղանթն ու լորձաթաղանթը։
 
Ծուխի դեմ պայքարելու համար կատարում են ձեռնարկությունների և բնակավայրերի կենտրոնացված ջերմա- և գազամատակարարում, ստեղծում են սանիտարա-պաշտպանական գոտիներ, տեղակայում գազամաքրիչ սարքեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծուխ» էջից