«Ծիածան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (31), ։ → ։ (21), ՝ → ՝ (3), → (46), ), → ), (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Ծիածան''', անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ [[կամար]]ի տեսքով [[մթնոլորտ]]ի տեսողական երևույթ է։

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։

Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ [[Արեգակ]]ը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։

[[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] նշվում է, որ ծիածանը հայտնվել է [[համաշխարհային ջրհեղեղ]]ից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։
Հայերենում այս երևույթն ունեցել է նաև '''ծիրանի գոտի''', տիրկան կամ '''տիրական գոտի''' ([[Տիր]] աստծու անունով), '''աստվածակամար''' (ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]), [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնի]] գոտի անունները։
[[Պատկեր:Rainbow1.svg|մինի|ձախից|200px|Ջրի կաթիլի մեջ մտնելուց հետո սպիտակ լույսը դիսպերսիայի շնորհիվ բաժանվում է մասերի:]]

== Առաջացումը ==

Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ [[անձրև]]ից հետո [[օդ]]ում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր [[կաթիլ]]ները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ [[Արև]]ի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ [[րոպե]]։

Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։

Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։

Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։

Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում [[Արեգակ]]ի [[լույս|ճառագայթների]] բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։

Ծիածանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ առաջնային ծիածանի ներսում երկինքն ավելի վառ է, քան նրա դրսի կողմինը։ Դա նրանից է, որ անձրևի կաթիլները գնդաձև են և նրանցից յուրաքանչյուրը լույսը ցրում է և ամբողջությամբ գունավորվում է երկնքում գտնվող սկավառակը, սակայն այդ սկավառակի միայն եզրային մասն է ստանում այն տեսքը, որին մենք ասում ենք ծիածան։

== Գույները ==
Տող 41.

Իրականում այդ գույներն առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ։

'''Առաջնային''' ծիածանի կարմիր գույնը շրջանի դրսի կողմից է, իսկ մանուշակագույնը՝ ներսի։ Երբեմն առաջինի շուրջը որոշ հեռավորության վրա կարելի է տեսնել '''երկրորդային''' ծիածան, որի գույներն ավելի աղոտ են և դասավորված են հակառակ կարգով, մանուշակագույնը դրսի կողմից է, կարմիրը՝ ներսի։

== Բառակազմություն ==
Տող 47.

== Արտաքին հղումներ ==
* Robert Greenler, ''Rainbows, Halos, and Glories'', (1980) ISBN 0-521-38865-1
* David K. Lynch & William Livingston, «Color and Light in Nature», 2nd edition (2001) ISBN 0-521-77504-3

{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծիածան» էջից