«Խուռիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (27), ։ → ։ (7), ՝ → ՝ (5), → (37), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խուռիներ''', խուրրիներ, սուբարիներ, հնագույն էթնիկական խումբ [[Առաջավոր Ասիա]]յում։ Մ. թ. ա. IV—III հազարամյակներում բնակվել են Հյուսիսային [[Միջագետք]]ում, [[Հայկական լեռնաշխարհ]]ում և Անդրկովկասի հվ. շրջաններում։
 
Մ. թ. ա. Ill—II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արևելյան ափերը՝ մինչև [[Պաղեստին]] (այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ-Կերաքյան մշակույթ)), Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա-լուվիացիների հարևանությամբ, Ասորեսաան և Բաբելոն։ Մ. թ. ա. XVI—XIII դդ. խուռիները Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, [[Ասորեստան]]ի, [[Բաբելոն]]ի, [[Եգիպտոս]]ի, Հայկական լեռնաշխարհի հետ։
 
Խուռիների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է [[Վանաձոր]]ի, [[Լճաշեն]]ի, [[Թռեղք]]ի բրոնզեդարյան մշակույթում։ Խուռիների էթնիկական տարրը դեր է խաղացել հայ ժողովրդի կազմավորման ընթացքում՝ դառնալով նրա ֆիզիկական-մարդաբանական հիմնական տարրը։ Միտաննիի անկումից հետո խուռիները առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող [[Շուբրիա]]յում (Շուպրիա, որի անունը ծագում է Խուռիների երկրի երկրորդ՝ Շուբարաու անունից)։
 
== Գրականություն ==
* Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933
* Дьяконов И. М., Предыстория армянского народа, E., 1968
* Хачикян М. Л., Шумеро-хурритский словарь из Рас-Шамры как источник по хурритской диалектологии, «Вестник древной истории», 1975, № 3
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խուռիներ» էջից