«Խորեզմի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Տնտեսությունը: clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , կմ →  կմ (4), , → , (51), ։ → ։ (41), ՝ → ՝ (14), → (96), ), → ), (5), )։ → )։ (2), ( → ( (10) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաու...
Տող 1.
'''Խորեզմի մարզ''', Ուզբեկական ՍՍՀ-ում։ Կազմվել է [[1938]] թ.-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում, Ամուդարյա գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Տարածությունը 4 500 &nbsp;կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 744 000 (1979)։ Բաժանվում է 9 շրջանի, ունի 3 քաղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ [[Ուրգենչ]]։ Պարգևատրվել է Լենինի (1963) և Աշխատանքային կարմիր
դրոշի (1971) շքանշաններով։
 
== Բնություն ==
Մակերևույթը հարթ է (մոտ 100 &nbsp;մ բարձրությամբ), արևմուտքում և հարավ-արևմուտքում հարում է [[Կարակումի անապատ]]ին։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —5°C է, հուլիսինը՝ 27, 3°C, տարեկան տեղումները՝ 50—100 մմ, անսառնամանիք շրջանը՝ 240 օր։ խոշոր գետը Ամուդարյան է։ Կան աղի փոթր լճեր, ճահիճներ և աղուտներ։ Տարածության մեծ մասը զբաղեցված է կուլտուրացված ոռոգվող հողերով։ Բնական բուսականությունը պահպանված է Ամուդարյայի ողողատում և ավազուտներում։ Ջրամբարներում կլիմայավարժեցվում են մշկամուկ, ճահճակուղբ։
 
== Բնակչություն ==
Բնակչության 92, 1%-ը (1970) [[ուզբեկներ]] են, բնակվում են նաև [[ռուսներ]], [[ղազախներ]], [[թաթարներ]] և այլոք։ Միջին խտությունը 1 &nbsp;կմ<sup>2</sup> վրա 165 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 20, 2%։ Քաղաքներն են Ուրգենչը, Իփվան, Դրուժքան։
 
== Տնտեսությունը ==
Խորեզմի մարզը Ուզբեկստանի բամբակագործական հիմնական շրջաններից է՝ զարգացած անասնապահությամբ, բրնձամշակությամբ, մետաքսագործությամբ և արդյունաբերությամբ։ Թեթև և սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 80%-ը։ Առավել զարգացած է բամբակազտիչ արդյունաբերությունը։ Ուրգենչում են գտնվում մետաքսաթելի և կարի ֆաբրիկաները, [[Խիվա]]յում՝ գորգագործական կոմբինատը։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ձիթհան, գինեգործական, [[հրուշակեղեն]]ի, կաթնայուղագործական ձեռնարկություններով։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը։ Նորոգման գործարան և կահույքի ֆաբրիկա կա Ուրգենչում, կահույքի կոմբինատ՝ Խիվայում։
 
[[1974]] թ.-ին արտադրվել է 23, 2 մլն կվա/ժ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասը Խորեզմի մարզը ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ-ից (Կարակալպակյան ԻՍՍՀ), գազը՝ Բուխարայից։ Ցանքատարածությունը 165, 3 հզ. հա է, որի 67, 2%-ն զբաղեցնում է բամբակենին։ [[1976]] թ.-ին ստացվել է 378 000 տ բամբակ։ Մշակում են նաև հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ [[1978]] թ.-ի դրությամաբ գործել են Պալվան-Գազավատ, Շավատ, Կլիչբայ, Տաշսակինյան և այլ ոռոգիչ ջրանցքներ։
 
Անասնապահությունը մասնագիտանում է կարակուլային ոչխարաբուծության ուղղությամբ։ [[1977]] թ.-ին կար 94 210 գլուխ ոչխար, 245 000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 7 500 [[խոզ]]։ 1976 թ.-ին մթերվել է 1802 տ շերամի բոժոժ։ Խորեզմի մարզով է անցնում Չարջոու—Կունգրադ-Մակատ երկաթուղին (մարզի սահմաններում՝ 133 &nbsp;կմ), Բուխարա-Ուրալ գազամուղը։ Ավտոճանապարհների երկարությունը 1692 &nbsp;կմ է (1976)։ Ուրգենչը օդային ուղիներով կապված է [[Մոսկվա]]յի, [[Տաշքենդ]]ի և այլ քաղաքների հետ։
 
== Մշակույթ ==
1975/76 ուս. տարում մարզի 578 հանրակրթական [[դպրոց]]ներում կար մոտ 196 400, 16 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ մոտ 5 500, 7 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ մոտ 5 700 սովորող, մանկավարժական ինստ-ում՝ ավելի քան 2 900 ուսանող։ 1976 թ.-ին Խորեզմի մարզն ուներ 445 [[գրադարան]], 240 ակումբ, 292 կինոսարք, դրամայի ու երաժշտական կոմեդիայի [[թատրոն]], [[թանգարան]]-արգելավայր, մարզային 2 թերթ։ 1977 թ.-ին Խորեզմի մարզում կար 54 [[հիվանդանոց]] (6 600 մահճակալով), 1 500 [[բժիշկ]], 3 [[սանատորիա]]։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ուզբեկստանի մարզեր]]