«Խոշոր եղջերավոր կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  -  (12), % → %, , → , (29), ։ → ։ (23), ՝ → ՝ (12), → (57), ), → ), (4), )։ → )։ (4), ( → ( (13) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 1.
'''Խոշոր եղջերավոր կենդանիներ''', սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդանիներ։ Խոշոր եղջերավոր կենդանիներից են [[ցուլեր]]ի սեռին պատկանող [[գոմեշներ]]ը, [[յակեր]]ը և ընտանի տավարի բոլոր ցեղերը։
 
[[Ընտանի տավար]]ը (Bos taurus) առաջացել է վայրի տուրից (Bos primigenius), որը մի քանի հազարամյակներ մ. թ. ա. տարածված էր [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Աֆրիկա]]յում։ Դրա վերջին ներկայացուցիչներն անհետացել են XVII դարի սկզբներին։ Տուրն ընտելացվել է մոտ 8 000 տարի առաջ, սկզբում [[Հնդկաստան]]ում, ապա Առաջավոր [[Ասիա]]յում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում և Կենտրոնական Եվրոպայում։
 
Ըստ գանգի կազմության առանձնահատկությունների տարբերում են ընտանի տավարի 4 ենթատեսակ․
* հարթավայրային և տափաստանային եվրոպական երկարեղջյուր (Bos taurus primigenius)
* լեռնային և անտառային գոտիների եվրոպական կարճեղջյուր (Bos taurus brachvceros)
* կենտրոնական ասիական (Bos taurus turano-mongolicus)
* հարավ-ասիական ու հյուսիս-աֆրիկյան սապատավոր՝ զեբու (Bos taurus indicus)։
 
Կովերի կյանքի աևողությունը մոտ 20 տարի է (երբեմն՝ 35), ցուլերինը՝ 15  -  20։ Կաթնատու կովերի տնտեսական օգտագործումը՝ 12  -  13 տարի (այդ ընթացքում մաշվում են ատամները, նվազում է մթերատվությունը)։ Միս ստանալու համար նպատակահարմար է մորթել 1, 5  -  2 տարեկան բտված կամ գիրացած կենդանիներին։ Վերարտադրության համար տոհմային կենդանիներին կարելի է օգտագործել 5  -  10 տարի։ Հորթերը սեռահասուն են դառնում 7  -  9, ցլիկները՝ 6  -  8 ամսականում։ Երինջներին սերմնավորում են 18  -  22 ամսականում։ Սերվիս-շրջանը (ծնից մինչև ցանկության սկիզբը) մոտ 3 շաբաթ է։ Հղիության տևողությունը 285  օր է։ Կովերը միապտուղ են։ Կենդանի քաշը 200  -  600 կգ է (առավելագույնը՝ 1000 կգ), ցուլերինը՝ 300  -  900 (առավելագույնը՝ 1600 կգ)։ Միջին կաթնատվությունը 3500  -  4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 000 կգ (հոլանդական տավար)։ Կաթի յուղայնությունը՝ 3,6 6 -  4 %։ Մսատվությունը բարձր է մասնագիտացված մսատու ցեղերի մոտ։ Ի տարբերություն կաթնատուների դրանք բտվում են կարճ ժամկետում, բարձր է սպանդային ելքը, միսը՝ լավորակ։
 
Տավարի հիմնական կերը արոտի կանաչն է, ծղոտը, սիլոսը, արմատապտուղները, արտադրական մնացուկները (քուսպ, շրոտ, ժոմ, բարդա և այլն), համակցված, ինչպես նաև հանքային աղերով, պրոտեինով և վիտամիններով հարստացված կերը։ Խոշոր եղջերավոր կենդանիներին բուծվում են բոլոր երկրներում, 1970  -  1971 թ․-ին աշխարհում կար մոտ 1141 միլիոն գլուխ։ Տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծված են բազմաթիվ ցեղեր։
 
{{ՀՍՀ}}