«Խոյակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 15 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: - →  - , , → , (31), ։ → ։ (12), ՝ → ՝ (2), → (41), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (31), ։ → ։ (12), ՝ → ՝ (2), → (41), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Xoyakner 2.jpg|մինի|աջից|350px|Հայկական ճարտարապետական խոյակի նմուշներ]]
'''Խոյակ''', թակաղակ, սյունագլուխ, ախավեղագես, ճարտարապետական կառուցվածքային տարր, սյունը (մույթը) պսակող պլաստիկ ձևավորմամբ շեշտված մասը։ [[Որմնասյուն|Որմնասյան]] վերին մասը անվանվում է «որմնախոյակ»։ Կառույցի վերին մասի բեռը բուն սյանն է հաղորդվում խոյակի միջոցով։ Տարբերվելով պլաստիկ ձևերի հարուստ բազմազանությամբ՝ խոյակները, որպես կառուցվածքային տարր, միատիպ են։
 
Տարբեր ժողովուրդների փայտի և քարի ճարտարապետության մեջ հնագույն ժամանակներից ստեղծվել են խոյակների բազմազան տարբերակներ։ Անտիկ դարաշրջանում կերպավորվել են դասական խոյակների երեք հիմնական (դորիական, հոնիական, կորնթական) և մեկ ածանցյալ (կոմպոզիտ՝ միահյուսում է հոնիականի և կորնթականի պլաստիկ տարրերը) ձևեր։
 
Դասական խոյակները լայնորեն կիրառվել և զանազանակերպվել են եվրոպական ճարտարապետության մեջ։ Յուրօրինակ խոյակներ են ստեղծվել [[Եգիպտոս]]ի, [[Չինաստան]]ի, [[Ճապոնիա]]յի, [[Մեքսիկա]]յի, [[Բյուզանդիա]]յի, [[Վրաստան]]ի, [[Հայաստան]]ի, [[Ռուսաստան]]ի, միջինասիական երկրների ճարտարապետության մեջ։
 
IV  -  VII դդ. հայկական ճարտարապետական մույթերի և որմնամույթերի խոյակները ընդհանուր ծավալով ուղղանկյուն բարձր քարեր են, որոնք փորեկի միջոցով փոխարկվում են սալի։ Վաղ ժամանակաշրջանի կառույցներում ([[Երերույքի տաճար|Երերույք]], [[Տեկորի տաճար|Տեկոր]], Ծոփք և այլն) քանդակազարդվել են բուսական, կենդանական պատկերներով, արմավիկներով։ X դարում և հետագա դարերում խոյակները հիմնականում կերպավորվում են գլանի և սալի համակցությամբ։ Բազմազան և յուրատիպ են հայկական պալատների, եկեղեցիների, գավիթների խոյակները ([[Դվին]], [[Արուճ]], [[Զվարթնոց]], [[Իշխան (եկեղեցի)|Իշխան]], [[Բանակի տաճար|Բանակ]], [[Հաղպատավանք|Հաղպատ]], [[Սանահինի վանք|Սանահին]], [[Անի]]ի կառույցները)։
 
{{ՀՍՀ}}
1 105 242

edits