«Խարբերդի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (56), ։ → ։ (21), ՝ → ՝ (14), → (89), ), → ), (5), )։ → )։ (7), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խարբերդի բարբառ''', հայերենի [[բարբառ]]։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ [[Փոքր Ասիա]]յի կամ արևմտյան բարբառախմբին։ Գրական հայերենի ձայնավորներից բացի ունի ա, ու, օ քմայիններ (վերջին երկուսը միայն փոխառյալ բառերում)։ [[Գրաբար]]ի ձայնավորները Խարբերդի բարբառում համարյա փոփոխություն չեն կրել։ Երկբարբառները պարզեցվել են՝ այ>ա, ոյ>օ, իւ>ի (հայր>հար, քոյր> քօր, ալիւր>ալիր)։ Բառասկզբի ձայնեղ պայթականներին համապատասխանում են խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան>
>պէրան, տուն>դուն)։ Բառամիջում՝ հ>յ (սահման>սայման)։ Տն հնչյունակապակցության դիմաց առկա է նն, տր-ի և եր-ի դիմաց՝ յր (գտնել>կըննէլ, կոտրել>գօյրէլ, ծանր>ձայր)։ Բառասկզբում
սպ, ստ հնչյունակապակցությունների ս ընկել է (սպանել>բաննէլ, ստեպղին>դէղբինդ)։
 
Խարբերդի բարբառի հոգնակիակերտներն են՝ էր, նէր, վի/վընի/վըներ, աոան։ [[Գոյական]]ը հանդես է գալիս չորս հոլովաձևով՝ ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական։ Բացառականի թեքույթներն են՝ էն, մէն, մընէ, գործիականինը՝ օվ, մօվ։ Կան ի, ու, օչ, վա, ան, ց, ա, օ և, հոգնակի թվում, ու հոլովումները։ Առատ է [[ցուցական դերանուն]]ներով՝ աս, ասի, ըս, սը, սըվի, սըվիլ։ Բայը հանդես է գալիս երեք լծորդությամբ՝ է, ի, ա, որոնք իբրև խոնարհիչներ պահպանվում են խոնարհման համակարգում։ Դերբայներն են՝ անորոշ (էլ, իլ, ալ), վաղակատար (էր, ար), հարակատար (ած), ենթակայական (օղ), ժխտման (էր, իր, ար), ընթացակցական (էն)։ Բայը խոնարհվում է երեք եղանակով՝ սահմանական, ըղձական, հրամայական։ Ներկա ժամանակում կը նախադաս է։ [[Ապառնի ժամանակ]]ը կազմվում է դը, դի (<պիտի) մասնիկով։ Կը-ով և դը-ով ձևերը բազմիմաստ են։ Առաջինն արտահայտում է նաև բուն ապառնիի և պայմանական եղանակի ժամանակների, երկրորդը՝ հարկադրական եղանակի իմաստներ։
 
{{ՀՍՀ}}