«Խանտի-Մանսիական ինքնավար շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (6), կմ →  կմ (2), , → , (51), ։ → ։ (30), ՝ → ՝ (11), → (79), ), → ), (2), )։ → )։ (3), ( → ( (5) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲր...
Տող 60.
}}
 
'''Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ''' ({{lang-ru|Ха́нты-Манси́йский автоно́мный о́круг&nbsp;— Югра́}}), ինքնավար օկրուգ [[Ռուսաստան]]ի կազմում<ref>[http://government.ru/all/region/KHM/ Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգի էջը Ռուսաստանի կառավարության կայքում] {{ref-ru}}</ref>, Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է [[Խանտի-Մանսիյսկ]] քաղաքը։
 
Մինչև [[1940]]-ը կոչվել է Օստյակո-Վոգուլական, իսկ մինչև [[1977]]-ը՝ Խանտի-Մանսիական ազգային շրջան։
 
Ստեղծվել է [[1930]] թվականի [[դեկտեմբերի 10]]-ին։ Տարածությունը 523 100 &nbsp;կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 569 000 (1979)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, կենտրոնը՝ [[Խանտի-Մանսիյսկ]]։
 
Սահմանակից է Ռուսաստանի [[Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ]]ի, [[Կրասնոյարսկի երկրամաս]]ի, [[Տոմսկի մարզ|Տոմսկի]], [[Տյումենի մարզ|Տյումենի]] և [[Սվերդլովսկի մարզ|Սվերդլովսկի]] մարզերի, և [[Կոմի Հանրապետություն|Կոմի Հանրապետության]]ի հետ։
 
==Բնություն==
Շրջանը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում։ Տարածաշրջանը դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արևմուտքում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արևելյան լանջերի նեղ շերտն է։ Օգտակար հանածոներից կան [[նավթ]] և [[գազ]]։ Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից &nbsp;- &nbsp;22°C է, հուլիսինը՝ 16 &nbsp;- &nbsp;18°C, տարեկան տեղումները 400 &nbsp;- &nbsp;500 մմ են։ Շրջանի հյուսիսում տարածված է բազմամյա սառածությունը։ Գլխավոր գետը [[Օբ (գետ)|Օբ]]ն է։ Կան ավելի քան 1500 լճեր։ Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը։ Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան [[սկյուռ]], [[սամույր]], [[աղվես]], [[նապաստակ]], [[կզաքիս]], [[մշկամուկ]], [[ջրաքիս]], [[թռչուն]]ներ, ջրերում՝ ձկներ։
 
==Բնակչություն==
76, 9%-ը ռուսներ են, 5, 2%-ը՝ [[թաթար]]ներ, 4, 5%-ը՝ [[խանտ]]եր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2, 5%֊ը՝ մանսիներ և այլք (1970)։ Միջին խտությունը 1 &nbsp;կմ<sup>2</sup> վրա 1, 1 մարդ Է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74, 9%։ Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները։ Քաղաքներն են [[Սուրգուտ]]ը, [[Նիժնեվարտովսկ]]ը, [[Նեֆտեյուգանսկ]]ը, [[Խանտի-Մանսիյսկ]]ը։
 
==Տնտեսություն==
Առաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը։ Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը (1970)։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, [[կարտոֆիլ]], [[բանջարեղեն]]։
 
Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը։ Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները։ Գործում են Շայմ-Տյումեն, Ուաո-Բալիկ-Օմսկ, Սամոտլոր &nbsp;- &nbsp;Կուրգան &nbsp;- &nbsp;Ուֆա &nbsp;- &nbsp;Ալմետևսկ նավթամուղները և Պունգա-Սերով-Նիժնի Տագիլ գազամուղները։ [[1975]] թվականին շրջանում կար 183 [[գրադարան]], 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական [[թանգարան]], շրջանային 2 [[թերթ]]։
 
== Ծանոթագրություններ ==