«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 9 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (29), ։ → ։ (25), ՝ → ՝ (11), → (53), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (29), ։ → ։ (25), ՝ → ՝ (11), → (53), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ)
| կայք =
}}
'''Խաղխաղ''' կամ '''Խիլխինա''' քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք]] նահանգում, [[Կուր]]ի աջ ափին, հավանորեն Զակամ վտակի միախառնման տեղում։ Այժմ՝ '''Յանխլի''' կամ '''Յանըխլու''' {{lang-az|Yanıqlı}}), գյուղ ներկայիս [[Ադրբեջան|Ադրբեջանական Հանրապետության]] [[Թովուզի շրջան]]ում, նախկինում խոշոր հայկական քաղաք։ Գտնվում է շրջկենտրոնից 17&nbsp;կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650&nbsp;մ բարձրության վրա<ref name="ՍԿ">Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299</ref>։
 
== Անվան ծագումը ==
 
== Պատմություն ==
Պատմական Խաղխաղը (ներկա Յանխլին) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Եղել է հայ [[Արշակունիներ]]ի ([[66]]-[[428]]) արքայական ձմեռանոցը. {{քաղվածք|«...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից։ Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից։ »<ref>Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26</ref><ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65</ref><ref>«Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75</ref>}}
 
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև [[Վրաստան|վրաց]] աղբյուրներում. ''«Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»''<ref>Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163</ref>։
 
Խաղխաղի մոտ [[450]] թվականին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև [[Խաղխաղի ճակատամարտ|ճակատամարտ]]։ <ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66</ref><ref>Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57</ref>։ [[450]] թվականի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ։ Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից։
 
Հայկական մի զորամասով [[Վարդան Մամիկոնյան]]ն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով։ Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին։ Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում։ Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը։ Վարդան Մամիկոնյանի զորաբանակը [[Գուգարք]]ով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում։ Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա [[Արշավիր Կամսարական]]ին, ձախը՝ Խորեն Խորխոռունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը։ Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց [[Լոպնաս]] գետի մայրիները։
 
Թշնամուն հետապնդող հայկական աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն։ Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց [[Կուր]] գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ։ [[V դար]]ի պատմիչ [[Ղազար Փարպեցի]]ն ճակատամարտի ավարտի մասին գրում է.
{{քաղվածք|«Իսկ ոմանք յաւագորերոյ Պարսիցն ելեալք ի նաւս՝ յայնկոյս գետյ՚յն մեծի՝ փախստեայք լինել ճեպէին։ Որ և զԿամսարականն Արշաւիր զիշխանն Արշարունեաց ստիպով փութացուցաներ երանելի զօրավարն Հայոց Վարդան՝ զկնի փախստէից նաւացն նետաձիգ լինել, ի հաստատաձգութիւն և յանվրէպ դիպողութիւն առնն վստաեեալ։ .. .Կամսարականն Արշաւիր... առ ի նմանէ հրամանին՝ զկնի նաւավարացն և փախստէիցն նետաձիգ լինել։ Եւ խոցեալ զնաւավարսն և գայլս բազումս ի նաւսն՝ կարէվէրս առնէր. որոց ընդ տապալել վիրաւորացն՝ կործանէին նաւքն. և բազումք ի նաւավարացն և գլխաւորացն Պարսից գետասոյզ եղեալ կորնչէին»:|Ղազար Փարպեցի}}
 
 
== Գրականություն ==
* Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971։
* Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց և Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։
* Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895։
 
1 105 242

edits