«Լավա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: կմ² →  կմ², կմ →  կմ (3), , → , (46), ։ → ։ (16), ՝ → ՝ (4), → (63), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: կմ² →  կմ², կմ →  կմ (3), , → , (46), ։ → ։ (16), ՝ → ՝ (4), → (63), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Pahoeoe fountain edit2.jpg|thumb|right|250px|10մ բարձրություն ունեցող լավա, [[Հավայի]], [[ԱՄՆ]]]]
'''Լավա''', ({{lang-lat|labes}} թափվել, փլուզվել), հրաբխային ժայթքումների ժամանակ [[մագմա]]յական օջախներից [[Երկիր|Երկրի]] մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի։
 
== Բաղադրիչներ ==
Հիմնական բաղադրիչներն են Si-ի, Al-ի, Fe-ի, Mg-ի, Mn-ի, Ca-ի, Na-ի և K-ի օքսիդները։ Պարունակում է նաև [[գազ]]եր ու ջրային գոլորշիներ, որոնք լավայի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են։ Լավան շարժվում է [[ռելիեֆ]]ի ցածրադիր մասերով՝ 1, 5-2,5 5 կմ/ժ, [[բազալտ]]այինը՝ 20-25  կմ/ժ արագությամբ։ Լրիվ սառեցումը տևում է երկար տարիներ։ Լավան սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է։
 
== Քիմիական կազմ ==
[[Պատկեր:Arenallong.jpg|thumb|right|[[Արենալ հրաբուխ]]ը, [[Կոստա Ռիկա]]]]
Ըստ քիմիական կազմի՝ առանձնացնում են
* թթվային (մածուցիկ, դժվարահոս, արագ սառչող, սիլիկահողի 70-75% պարունակությամբ)
* հիմնային (արագահոս, ուշ սառչող, սիլիկահողի 44-52% պարունակությամբ) լավաներ։
 
''Թթվային լավաներ'' են [[ռիոլիտ]]ը, [[վանակատ]]ը, [[պեռլիտ]]ը, [[դացիտ]]ը և այլն։
 
''Հիմնային լավաների'' ամենատարածված տեսակը [[բազալտ]]ն է, որն առաջացրել է մի քանի տասնյակ  կմ² երկարության հոսքեր և, հաճախ, հարյուրավոր  կմ2 տարածքով լավային ծածկոցներ։ Սառած լավաների մակերևույթները լինում են զանգվածաբեկորային, սյունաձև, ալիքաձև, ճոպանաձև, ժապավենաձև, գնդաձև և այլն։
 
== Հայկական լեռնաշխարհում ==
[[Հայկական լեռնաշխարհ]]ի ավելի քան 1/3-ը ծածկված է տարբեր կազմերի ու հասակների լավային հոսքերով ու ծածկոցներով։ Առանձնապես լավ են պահպանված վերին պլիոցեն-անթրոպոգենի լավաները։ [[Բազալտ]]ային կազմի հիմնային լավաներով են ծածկված Կարսի, Ախալքալաքի, Աշոցքի, Քանաքեռի, Եռաբլրի և այլ սարահարթեր։ Ալիքաձև լավային ծածկոցներն ու դրանցից սկսվող լավաները տարածված են [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]]ի, [[Ձորագետ]]ի, [[Հրազդան (գետ)|Հրազդան]]ի, [[Ազատ (գետ)|Ազատ]]ի հովիտներում։ [[Անդեզիտ]]ային, [[դացիտ]]ային կազմի թթվային լավաները բնորոշ են [[Հայկական Պար]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռներ|Վարդենիսի]], [[Զանգեզուրի լեռնաշղթա]]ներին, [[Սիփան]], [[Արարատ]], [[Արագած]] լեռնազանգվածներին։
 
Լավաներն օգտագործվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում և որպես շինանյութ, իսկ բնական վիճակում մթնոլորտային տեղումների ամբարման շտեմարաններ են։
1 105 242

edits