«Ժան Բատիստ Լյուլլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (44), ։ → ։ (27), ՝ → ՝ (14), → (76), ), → ), (4), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Jean-Baptiste Lully 1.jpeg|մինի|250px|Ժան Բատիստ Լյուլլի]]
 
'''Ժան Բատիստ Լյուլլի''' ([[ֆրանսերեն]]՝ Lully, [[իտալերեն]]՝ Giovanni-Baptista Lylli կամ Lulli; [[նոյեմբերի 28|28 նոյեմբերի]] [[1632]], [[Ֆլորենցիա]]  -  [[մարտի 22|22 մարտ]] [[1687]], [[Փարիզ]]), [[17-րդ դար]]ի ֆրանսիացի երգահան, [[ջութակ]]ահար, պարող, դիրիժոր և [[մանկավարժ]], ֆրանսիական [[օպերա]]յի հիմնադիր, ծագմամբ իտալացի։ Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը։ Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի։ Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով [[բալետ]]ներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է 1632 թ նոյեմբերի 28-ին [[Ֆլորենցիա]]յի մոտ՝ իտալացի ջրաղացպանի ընտանիքում։ Մանուկ հասակից դրսևորել է երաժշտական և դերասանական ունակություններ. երգել է, նվագել, խաղացել կոմիկական տեսարաններ։ [[1646]] թ կոմս Գիզը նրան տանում է [[Փարիզ]], որտեղ արքայադուստր Մոնպասիեի արքունիքում աշխատում է որպես խոհարար, իսկ 10 տարի անց, ֆրանսիականացված անունով՝ Ժան Բատիստ Լյուլլին մեծ հաջողություններ է ունենում [[Լյուդովիկոս 14-րդ]]ի պալատում։ [[1653]] թ. արժանանում է «Գործիքային երաժշտության պալատական երգահանի» կոչմանը, իսկ [[1662]] թ.-ից արդեն կոչվեց թագավորական ընտանիքի «Maitre de la musique» ([[ֆրանսերեն]]՝ «երաժշտության ուսուցիչ»), հետագայում արժանանում է նաև «թագավորի քարտուղարի» կոչմանը։ Նա նաև ստեղծում է «Թագավորի 12 ջութակները» և «Թագավորի 24 ջութակները» նվագախմբերը։
 
Լյուլլին սկզբում կապված էր թատրոնի հետ, կազմակերպում էր պալատական կամերային երաժշտության համերգներ և գրում էր պալատի համար, այնուհետև սկսում է գրել երաժշտություն [[բալետ]]ների համար։ Լյուլլին հիանալի պարում էր, թագավորի հետ միասին պարելով, մասնակցում հանդիսությունների բեմադրություններին։ Լյուդովիկոս 14-րդը սիրում էր պարել բալետներում։ Լյուլլին իր ուժերը փորձել էր նաև այլ ժանրերում։
Տող 17.
Երաժշտության թագավորական ակադեմիայում Լյուլլիի առաջին ներկայացումը «Ամուրի և Բաքոսի տոնախմբությունը» օպերա-բալետն էր։ Սրան հաջորդում են մի շարք ողբերգություններ «Ալկեստա», «Թեսևս», «Արմիդա» ևն։
 
Լյուլլին եղել է դեսպոտիկ՝ բռնկվող անձնավորություն։ Կարելի է ասել որ նման բնավորությունն է դառնում նրա մահվան պատճառը։ Ֆրանսիայի [[ազնվական]]ները կրում էին սուր ծայրով [[գավազան]]։ Լյուլլին փորձերից մեկի ժամանակ, բարկացած վիճակում իր գավազանը գետնին խփելով հանկարծակի խրում է ոտքի մեջ և ստանալով [[փտախտ]] (գանգրենա) մահանում է 1687 թ.-ին՝ իր փառքի գագաթնակետին։ Նրա մահը ծանր տարավ ողջ Ֆրանսիան, իհարկե նաև Լյուդովիկոս 14-րդը։
 
== Ստեղծագործությունները ==