«Թոուհիդի Թաբարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (8), → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (22), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
}}
 
'''Թոուհիդի Թաբարի''' ([[պարսկերեն|պարս.]] توحیدی طبری) (ծնվել է [[1964]] [[հունիսի 15]]-ին [[Իրան]]ի [[Բաբոլ]] քաղաքում ) [[պարսիկներ|պարսիկ]] արվեստագետ, մասնագիտացված վայելչագրության և նկարչության մեջ, այժմ բնակվում է [[Փարիզ]]ում։ Իրանական վայելչագիրների կազմակերպության անդամ է, ինչպես նաև [[UNESCO]]-ին կից Գեղարվեստի Միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Արվեստագետների Տան և Իրանական Արվեստի Նախարարության Գեղարվեստի Կենտրոնի անդամ։
 
== Կենսագրություն ==
 
Թոուհիդի Թաբարին սկսել է [[վայելչագրություն]] սովորել 14 տարեկան հասակում (1977) Մ. Ֆերասատի և Մ. Ֆալլահի հետ իր ծննդավայր Բաբոլում։ Այնուհետև 19 տարեկանում նա ընդունվում է [[Թեհրան]]ի Վայելչագրության Ինստիտուտը, որտեղ նա սովորում է վարպետներ Ամիրխանի և Քաբոլիի հետ մինչև 1988 թվականը, միաժամանակ ուսումնասիրելով գեղարվեստը, գրաֆիկան և պարսկական ավանդական արվեստները։ Թոուհիդի Թաբարին վայելչագրության մեջ Նաստալիք և Շեկաստեհ ուղղությունների մասնագետ է։ Լինելով ճանաչված միջազգային վայելչագիր, նա 1987 թվականից սկսած կազմակերպել է 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ Ամերիկայում, Ասիայում և Իրանում, ինչպես նաև մասնակցել է 100-ից ավելի ազգային, միջազգային և կոլեկտիվ ցուցահանդեսների։
 
Նա բազմաթիվ փառատոների դափնեկիր է, այդ թվում՝
* Թեհրանի Ժամանակակից Արվեստների Թանգարանի պարգևագիր, Իրան, 1999
* Լիբանանի Գեղարվեստի Դպրոցի դիպլոմ և շքանշան, 2002