«Թարախահաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (15), ՝ → ՝ (4), → (35), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
| ncbi = 34672
}}
'''Թարախահաններ''' ({{lang-lat|Meloidae}}), [[բզեզներ]]ի ընտանիք։
==Արտաքին կառուցվածք==
Մարմինը խոշոր է, փափուկ, հաստ։ Գլուխն ուղղաձիգ է, առաջնամեջքից լայն և նրա հետ կապված է թելաձև պարանոցով։ Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, երբեմն՝ դեպի գագաթը աստիճանաբար հաստացած։ Ոտքերը երկար են, առջևինները և միջինները՝ հնգահոդ, հետևինները՝ քառահոդ։
== Թունավոր հատկություններ ==
Թունավոր են մարդու և կենդանիների համար, արտադրած [[հեմոլիմֆա]]ն պարունակում է [[կանտարիդին]] թույնը, որն առաջացնում է մաշկի բորբոքում։ Շատ տեսակներ ունեն վառ և խայտաբղետ (վախեցնող) գունավորում։
== Բազմացում և զարգացում ==
Զարգանում են այլ [[միջատներ]]ի հաշվին։ Զարգացումը կապված է [[հիպերմետամորֆոզ]]ի երևույթի հետ, որի դեպքում լինում են ձևաբանորեն բնութագրված թրթուրի մի քանի փուլեր։ Ձվադրում են հողում կամ բույսերի վրա։ Առաջնային թրթուրը ([[տրիունգուլին]]) շատ շարժուն է, ունի երկար ոտքեր և մի քանի զույգ պարզ աչքեր, չի սնվում, փնտրում է [[մորեխներ]]ի ձվապարկեր կամ զանազան թաղանթաթևավորների բներ կամ կառչում է ծաղիկների վրայի թաղանթաթևավորներին և տեղափոխվում նրանց բույնը։ Երկրորդային թրթուրն անոտ է կամ ունի կարճ ոտքեր, կույր է, ուժեղ սնվում է։ Ամենից հաճախ կան թրթուրային 5 փուլ և ձմեռող կեղծ հարսնյակի փուլ, հարսնյակավորվում է գարնանը։ Սերունդը սովորաբար միամյա է։
== Սննդառություն ==
Հասունը բուսակեր է. սնվում է հիմնականում [[բակլազգիներ]]ի տերևներով և ծաղիկներով, կարող է վնասել մի քանի մշակաբույսերի, բայց հաճախ օգուտ է բերում՝ ոչնչացնելով վնասակար մորեխների ձվապարկերը։
[[Կատեգորիա:Բզեզներ]]
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Բզեզներ]]