«Իոնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Իոնոլորտի կառուցվածքը ==
'''D շերտը''' ,իոնոլորտի ամենացածր շերտն է, որը տեղակայված է 60...80 կմ բարձրության վրա:Էլեկտրոնային խտությունը չի գերազանցում 10<sup>3</sup>... 10<sup>4</sup> էլ/սմ<sup>3</sup>, բացի դրանից, այստեղ կան մեծ թվով բացասական [[իոններ]],մոտավորապես 10<sup>8</sup> իոն/սմ<sup>3</sup>:
'''E շերտը''', հետազոտողների կողմից առաջին բացահայտված շերտն է: Այդ շերտի ներքին սահմանը գտնվում է 100 կմ բարձրության վրա, էլեկտրոնային խտությունը ցերեկը հասնում է N<sub>էmax</sub>=1.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, գիշերը`N<sub>էmax</sub>=5 10<sup>3</sup>էլ/սմ<sup>3</sup>: Էլեկտրոնային խտությունը գիշերային ժամերին մնում է հաստատուն մակարդակի վրա: Գիշերային իոնիզացման պատճառը մինչ այժմ հայտնաբերված չէ: Ենթադրում են, որ այն առաջանում է մասամբ [[ասուպ]]ներից, մասամբ էլ չեզոք մոլեկուլներին էլեկտրոնների բախումներից: E շերտի էլեկտրոնային խտությունն ունի օրինաչափ սեզոնային ընթացք` N<sub>էmax</sub> առավելագույն արժեքը դիտվում է ամառվա ամիսներին: Այս շերտի բնորոշ հատկանիշը` նրա հաստատուն հատկություններն են այն քիչ է ենթարկվում պատահական փոփոխություններին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իոնոլորտ» էջից