«Իոնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Իոնոլորտ == '''Իոնոլորտ''',մթնոլորտի տիրույթը, սկսած 50...60 կմ երկրագնդի մակերևույթից,որտեղ գազը մաս...»:
 
No edit summary
Տող 3.
էլեկտրոններ:
Որպես իոնոլորտի վերևի սահման ընդունում են 15...20 հազ.կմ բարձրության տիրույթը, որտեղ գազի խտությունը մոտ է միջմոլորակային տարածության խտությանը:
Ռադիոալիքների բեկումը և մթնոլորտի վերին շերտից անդրադարձումը տեղի է ունենում էլեկտրոնների իոնների առկայության շնորհիվ: Օդի մեկ խորանարդ ծավալի պարունակած էլեկտրոնների թիվը կոչվում է ''էլեկտրոնային խտություն'' նշանակվում է N<sub>է</sub> : Հմապատասխանաբար` դրական և բացասական իոնների խտությունը նշանակում են N<sub>է</sub><sup>+</sup> և N<sub>է</sub><sup>-</sup> :
Որպեսզի տեղի ունենա գազի իոնացումը, անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք,որը կոչվում է ''իոնացման աշխատանք'': Հիմնական աղբյուրը, որը էներգիա է տալիս մթնոլորտի իոնացման համար,[[Արև]]ն է, որը ճառագայթում է էլեկտրամագնիսական տատանումների լայն սպեկտրով: Բացի Արևից իոնացված ճառագայթման աղբյուր հանդիսանում են [[աստղ]]երը: Բայց մեծ հեռավորության պատճառով իոնացումը աննշան է: Իոնացում ստեղծում ոն նաև [[երկնաքարեր]]ը, որոնք ներխուժում են մթնոլորտ 11...72կմ/վրկ արագություններով:
Ավելի շատ ուսումնասիրված է ''ներքին'' իոնոլորտը: Ներքին իոնոլորտում գոյություն ունի մի քանի լիցքերի ոչ վառ արտահայտված համակենտրոնացում, որոնք կոչվում են ''իոնոլորտի գոտիներ'' կամ ''շերտեր'': Շերտերն ընդունված է նշանակել '''D''','''E''','''F''' պայմանանշաններով:
== Իոնոլորտի կառուցվածքը ==
== D շերտ ==
Այս'''D շերտը''' ,իոնոլորտի ամենացածր շերտն է, որը տեղակայված է 60...80 կմ բարձրության վրա:Էլեկտրոնային խտությունը չի գերազանցում 10<sup>3</sup>... 10<sup>4</sup> էլ/սմ<sup>3</sup>, բացի դրանից, այստեղ կան մեծ թվով բացասական [[իոններ]],մոտավորապես 10<sup>8</sup> իոն/սմ<sup>3</sup>:
'''E շերտը''' հետազոտողների կողմից առաջին բացահայտված շերտն է: Այդ շերտի ներքին սահմանը գտնվում է 100 կմ բարձրության վրա, էլեկտրոնային խտությունը ցերեկը հասնում է N<sub>էmax</sub>=1.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, գիշերը`N<sub>էmax</sub>=5 10<sup>3</sup>էլ/սմ<sup>3</sup>: Էլեկտրոնային խտությունը գիշերային ժամերին մնում է հաստատուն մակարդակի վրա: Գիշերային իոնիզացման պատճառը մինչ այժմ հայտնաբերված չէ: Ենթադրում են, որ այն առաջանում է մասամբ [[ասուպ]]ներից, մասամբ էլ չեզոք մոլեկուլներին էլեկտրոնների բախումներից: E շերտի էլեկտրոնային խտությունն ունի օրինաչափ սեզոնային ընթացք` N<sub>էmax</sub> առավելագույն արժեքը դիտվում է ամառվա ամիսներին: Այս շերտի բնորոշ հատկանիշը` նրա հաստատուն հատկություններն են այն քիչ է ենթարկվում պատահական փոփոխություններին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իոնոլորտ» էջից