«Էլ Գրեկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
== Կենսագրություն ==
=== Վենետիկ - Հռոմ (1541-1576) ===
Էլ Գրեկոն ծնվել է [[Կրետե]]ի Ֆոդել գյուղում։ Նրա ծնողների և մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա սովորել է սրբապատկերներ նկարել։ Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդությունները։ Մոտ 1567 նա տեղափոխվել է [[Իտալիա]], [[Վենետիկ]] և սովորել է [[Տիցիան]]ի արվեստանոցում։ Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–1575 ), «Մարիխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ։ 1570 Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզին։ Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են։ 1577 տեղափոխվել է [[Իսպանիա]] և հաստատվել [[ՏոլեյդոՏոլեդո]]յում, այստեղ Էլ Գրեկոն դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները «Սուրբ Մավրիկոսի չարչարանքը», (1580–1582), «Տոլենդոն ամպրոպի պահին» (1596–1600), [[«Կոմս Օրգասի թաղումը»]] (1586–1588), «Հոգեգալուստ» (1610–1614), «Պետրոս և Պողոս առաքյալները» (1614) և այլն։
 
Էլ Գրեկոն 1610–1614 ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեյդոյից», գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էլ_Գրեկո» էջից