«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (51), ։ → ։ (17), ՝ → ՝ (10), → (69), ), → ), (8), )։ → )։ , ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (51), ։ → ։ (17), ՝ → ՝ (10), → (69), ), → ), (8), )։ → )։ , ( → ( (12) oգտվելով ԱՎԲ)
'''Բնաշխարհիկ կենդանիներ''', '''էնդեմիկներ''' ({{lang-he|endemos}} տեղական), [[աշխարհագրություն|աշխարհագրական]] ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված [[կենդանիներ]]։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր [[լեռներ]]ով, [[ջրավազաններ]]ով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է [[Հայկական լեռնաշխարհ]]ը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև [[Հայաստան]]ում։
 
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ==
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի ([[Դարևսկու վահանագլուխ իժ]], ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, [[Հայկական իժ| Ռադդեի լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
[[Պատկեր:Darevsky's Viper.jpg|մինի|250px|Դարևսկու վահանագլուխ իժ]]
[[Պատկեր:Armenian viper.jpg|մինի|250px|Հայկական իժ]]
Սողուններից սպիտակափոր մողեսը հանդիպում է [[Սևան]]ի ավազանում, [[Կոտայքի մարզ|Կոտայք]]ի և [[Շիրակի մարզ|Շիրակի]] մարզերում, հայկական ժայռային մողեսը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում։
 
Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկներ են։
 
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (կազմված մոտ 100 առանձնյակից) պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գյուղի մերձակայքում։ [[Դարևսկու վահանագլուխ իժ]]ը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում՝ 2000-3000  մ բարձրություններում, [[հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ]]ը՝ Հայկական լեռնաշխարհում, նաև Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։
[[Պատկեր:Mufflon-03.jpg|thumb|250px| Մուֆլոն]]
====Թռչուններ====
 
====Կաթնասուններ====
[[Կաթնասուններ]]ից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունում և Հարավային Հայաստանում ([[Վայոց ձոր]], Զանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունից և պահպանվում է միայն [[Խոսրովի անտառ արգելոց]]ում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), [[Վայոց ձոր]]ի մարզում և [[Զանգեզուր]]ի տարածաշրջանում։
 
====Ձկներ====
Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի [[իշխան]]ը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը։
 
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա: Էնդեմիկներ]]
1 105 242

edits