«Էնդեմիկ բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (8), ՝ → ՝ (2), → (36), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Էնդեմիկ բույսեր''', '''բնաշխարհիկ բույսեր''' աշխարհագրական որևէ ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսեր։ Բաժանվում են երկու խմբի՝ պալեո- և նեո- [[էնդեմիկ]]ներ։ ՀՀ տարածքում բուսաբան-կարգաբանների կողմից տարբեր ժամանակներում (առաջին անգամ) բացահայտվել և նկարագրվել է շուրջ 400 տեսակ, որոնցից 115-ը հանդիպում է միայն [[Հայաստան]]ում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում)։
==Էնդեմիկ բույսերը Հայաստանում==
Հայաստանի էնդեմիկ բույսերից են [[նաիրյան նշենի]]ն, [[Թախտաջյանի կաթնուկ]]ը, [[Թամամշյանի օշան]]ը, [[Տիգրանի թանթրվենի]]ն, [[Մաղաքյանի ստելերոպսիս]]ը, [[հայաստանյան արոսենի]]ն, [[Արարատի իշամառոլ]]ը, [[Բարսեղյանի վուշ]]ը և այլն։
ՀՀ-ում տարածված են նաև մշակաբույսերի վայրի էնդեմիկ տեսակները (նախնիները)՝ [[տանձենի]], [[խնձորենի]], [[կեռասենի]], [[սալորենի]], [[արոսենի]], [[սզնի]], [[ոլոռ]], [[ոսպ]], [[ճակնդեղ]] և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ [[հացազգիներ]]ը (ցորեն, գարի, աշորա և այլն), որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով (երաշտադիմացկունություն, վաղահասություն, պրոտեինի և հում սոսընձանյութի պարունակություն և այլն)։
 
Էնդեմիկ բույսերը ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն մեծ գիտական և գործնական նշանակություն։ Դրանց կարգաբանական, բջջաբանական, էկոլոգոգիական բնութագրումը, աշխարհագրական տարածման և փոշոտման առանձնահատկությունների բացահայտումը մեծ նշանակություն ունեն առանձին ֆլորիստիկ. համալիրների ծագման բացատրման ժամանակ, նաև առանձին կարգաբան, խմբերում տեսակագոյացման երևույթների ճշգրիտ լուսաբանման համար։
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Բնապահպանություն]]
[[Կատեգորիա:Էնդեմիկներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր]]
{{ՀԲ}}